Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 109.73+2.68 WTI - 103.85+4.36
COMEX:  GOLD - 4139.00-0.91 SILVER - 56.97-0.09
COMEX:  PLATINUM - 1655.50-0.50
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.31+0.20 EUR/GBP - 1.1228+0.09
FOREX:  EUR/USD - 1.1228+0.09 GBP/USD - 1.3327+0.03
STOCKS RUS:  RTSI - 933.85+1.96
STOCKS US: DOW JONES - 51966.03-0.07 NASDAQ - 26430.89+1.11
STOCKS US: S&P 500 - 7690.73+0.41
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10764.69-1.08 CAC40 - 7868.05-1.11
STOCKS EUR:  DAX - 25319.77-1.18
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
ՀՀ ՊԵԿ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ
13/12/2010 17:04
Կիսվել

ՀՀ ՊԵԿ – ՀԱՅՏՆԱԲԵՐՎԵԼ ԵՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ

ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցներն օրերս օպերատիվ տեղեկությունեն ստացել այն մասին, որ մայրաքաղաքի կենտրոնում գտնվող «Թիթեռ» բար-սրճարանը գործում է ապօրինի: Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել է, որ բար-սրճարանը, իրոք, հարկային մարմիններում հաշվառված չէ և շուրջ մեկ ամիս գործում է հարկային դաշտից դուրս` զբաղեցնելով 50քմ տարածք: Ապօրինի ձեռնարկատերը Երևանի բնակիչ Խաչիկ Աթանեսյանն է:

Դադարեցվել է մսամթերքի ապօրինի արտադրամասի գործունեությունը, որը Շենգավիթում ծավալել էր Գ.Ամիրյանը` առանց համապատասխան թույլտվության և հարկային մարմիններում հաշվառվելու, իսկ մայրաքաղաքի Սեբաստիա փողոցի բնակիչ  Գ.Մարտիրոսյանն էլ` դարձյալ առանց պետական գրանցման, կազմակերպել էր մետաղյա դռների ապօրինի արտադրություն: Անօրինական գործունեության հետևանքով պետությանը հասցված վնասի չափը ճշտվում է:

Էջմիածնում և Իջևանում էլ օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների տեսադաշտում հայտնվել էին ալկոհոլային խմիչքների շշալցման ապօրինի երկու արտադրամասեր: Մի դեպքում հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր քաղաքացի Կ.Բազոյանը, ով զբաղվել է օղու շշալցմամբ, մյուս դեպքում էլ  Իջևանի բնակիչ Վ.Վերանյանն է զբաղվել օղու և կոնյակի շշալցմամբ: Վերջինիս պատկանող տան նկուղային տարածքում հայտնաբերվել է առանց ակցիզային դրոշմանիշի մի քանի տասնակօղի և կոնյակ, շուրջ 150 լիտր սպիրտ, «Ավշար» օղու համար նախատեսված հարյուրավոր շշեր և խցաններ:

Իսկ մայրաքաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական տարածքում էլ դադարեցվել է կոշիկի ապօրինի արտադրամաս: Հարկային դաշտից դուրս գործունեությունը ծավալել էր քաղաքացի Կարեն Անդրեասյանը:

 

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59