ԱՄԵՐԻԿՅԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՏԱՐԻ ԳԱՆՁԵԼ ԵՆ 2,6 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՈՒՂԵԲԵՌԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐ
Միայն Delta Air Lines ավիաընկերությունը այս տարվա ընթացքում հավաքագրել է 733,2 մլն դոլարի ուղեբեռային վճարներ այն դեպքում, երբ ամբողջ 2009 թվականի արդյունքներով գանձված ուղեբեռային վճարների ընդհանուր գումարը կազմել էր 481,7 մլն դոլար: Հավաքագրված ուղեբեռային վճարների ծավալով Delta Air Lines-ին հաջորդում են American Airlines և US Airways ավիաընկերությունները` համապատասխանաբար 431.8 մլն դոլար և 388.1 մլն դոլար հավաքագրված ուղեբեռային վճարներով: