
MOODY'S-Ը ԿՎԵՐԱՆԱՅԻ ԻՍՊԱՆԻԱՅԻ ՎԱՐԿԱՆԻՇԸ
Միջազգային Moody”s Investors Service վարկանիշային գործակալությունը մտադիր է վերանայել Իսպանիայի վարկանիշը: Ինչպես նշվում է գործակալության տարածած հաղորդագրության մեջ` Իսպանիայի կառավարության վարկային վարկանիշը կարող է իջեցվել և սահմանվել «Aa1» մակարդակում:
Նման քայլը կապված է այս երկրի պարտքային ծանրբեռնվածության հետագա աճի հնարավորությամբ, ինչպես նաև ներդրողների ցածր վստահությոմբ և պետական ֆինանսներ վիճակի վատացմամբ: