ՉԻՆԱՍՏԱՆԸ «ԿՎՃԱՐԻ» ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅԻ ՊԱՐՏՔԵՐԸ
Չինաստանը պատրաստակամություն է հայտնել շարունակել օգնել Պորտուգալիային` ճգնաժամի հաղթահարման հարցում: Նման հայտարարություն է արել Պորտուգալիայի ֆինանսների նախարար Ֆերնադու Տեյշեր Դուշ Սանտուսը` Պեկին կատարած իր երկօրյա այցից հետո: Նախարարի խոսքերով` Չինաստանը կավելացնի Պորտուգալիային տրվող ֆինանսական օգնությունը` մեծացնելով ներդրումները, զարգացնելով առևտուրը և գնելով Պորտուգալիայի պետական պարտատոմսերը:
Հիշեցնենք, որ Պորտուգալիան Եվրագոտու այն երկրներից մեկն է, որոնք ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ (Պորտուգալիա, Իսպանիա, Իտալիա, Իռլանդիա, Հունաստան): Հենց այս երկրներն են Եվրագոտում ֆինանսական լարված վիճակի հիմնական «մեղավորները», քանի որ ունեն մեծ պետական պարտք և թույլ հնարավորություններ այն մարելու:
Այս ամենի հետ կապված` պտտվում են նաև խոսակցություններ, որ Պորտուգալիան կլինի հաջորդ երկիրն, ով կդիմի ԱՄՀ-ին և Եվրոպական կայունցման հիմնադրամին` ֆինանսական միջոցների տրամադրման խնդրանքով: