TWITTER-Ը ԳՆԱՀԱՏՎՈՒՄ Է 3,7 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Միկրոբլոգերների սիրելի սոցիալիական կայքը` Twitter-ը, ներգրավել է 200 միլիոն դոլարի ֆինանսավորում, ինչը նշանակում է, որ ընկերությունը ներկայումս արդեն գնահատվում է 3.7 միլիարդ դոլար: Սա այն դեպքում, երբ մեկ տարի էլ չի անեցել, ինչ ընկերությունը գումար աշխատելու իրական քայլեր է արել:
BGC Partners-ի վերլուծաբան Կոլին Գիլիսը Twitter-ի տարեկան շահույթը գնահատել է 100 միլիոն դոլար:
Ստացված միջոցները Twitter-ը կներդնի ընկերության հետագա զարգացման մեջ:
Պետք է նշել, որ աշխարհի ամենամեծ սոցիալիական կայքը` Facebook-ը, այսօր գնահատվում է շուրջ 45 միլիարդ դոլար: