
NASDAQ-Ը ԳՆՈՒՄ Է BORSE DUBAI-ԻՑ ԻՐ ԲԱԺՆԵՏՈՄՍԵՐԻ 11,5%`ՎՃԱՐԵԼՈՎ 497 ՄԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
Ամերիկյան Nasdaq OMX Group-ը ետ կգնի իր խոշոր բաժնետերից` Borse Dubai-ից, իր 22,8 միլիոն բաժնետոմսերը (11,5%): Գործարքի արժեքը կկազմի 497 միլիոն դոլար: Այս գործարքից հետո կրկնակի կնվազի Borse Dubai մասնաբաժինը:
Borse Dubai-ին պատկանող ևս 8 միլիոն ակցիա կգնի ճապոնական Nomura ներդրումային բանկը`175 միլիոն դոլարով:
Ֆինանսավորելու համար սեփական բաժնետոմսերի ետ գնումը` Nasdaq-ը կներգրավի 370 միլիոն դոլար պարտատոմսերի թողարկումից: