ORACLE-Ի ԶՈՒՏ ՇԱՀՈՒՅԹԸ ԱՃԵԼ Է 25%` ԿԱԶՄԵԼՈՎ 3,223 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐ
Oracle Corporation ընկերությունն ամփոփել է 2010-2011 ֆինանսական տարվա առաջին կիսամյակի իր գործունեության արդյունքները: Ընկերության հրապարակած ֆինանսակա հաշվետվության համաձայն, հաշվետու ժամանակահատվածում, որն ավարտվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 30-ին, ընկերության զուտ շահույթն աճել է 25%-ով և կազմել 3,223 միլիարդ դոլար:
Այս նույն ժամանակաշրջանում ընկերության հասույթը աճել է 47%-ով` կազմելով 16 միլիարդ դոլար: Գործառնական շահույթը կազմել է 4,687 միլիարդ դոլար` ապահովելով 20% աճ:
Նշենք նաև, որ 2010-2011 ֆինանսական տարվա միայն երկրորդ եռամսյակի արդյունքներով Oracle-ի զուտ շահույթը աճել է 28%-ով և կազմել 1.8 միլիարդ դոլար: Նույն ժամանակահատվածում հասույթն ավելացել է 47%-ով` կազմելով 8.6 միլիարդ դոլար: Եռամսյակային գործառնական շահույթն աճել է 27%-ով և կազմել 2.7 միլիարդ դոլար: