Բիզնես

USD BUY - 366.50+0.00 USD SELL - 368.50-0.50
EUR BUY - 418.00-1.00 EUR SELL - 424.00-1.00
OIL:  BRENT - 80.38+1.52 WTI - 77.54+2.01
COMEX:  GOLD - 4224.10+1.27 SILVER - 66.26+0.00
COMEX:  PLATINUM - 1668.20+0.44
LME:  ALUMINIUM - 3592.00-2.03 COPPER - 13519.50-0.85
LME:  NICKEL - 18581.00-2.52 TIN - 52935.00-4.48
LME:  LEAD - 2005.00-0.55 ZINC - 3530.00-0.28
FOREX:  USD/JPY - 161.27+0.02 EUR/GBP - 1.1467+0.22
FOREX:  EUR/USD - 1.1467+0.22 GBP/USD - 1.3232+0.34
STOCKS RUS:  RTSI - 1038.31-0.96
STOCKS US: DOW JONES - 51564.70+0.00 NASDAQ - 26517.93+0.00
STOCKS US: S&P 500 - 7500.58+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 71250.06+0.28 TOPIX - 4044.96-0.57
STOCKS CHINA:  HANG SENG - 23924.81+0.00 SSEC - 4090.48+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10363.27-0.35 CAC40 - 8421.14-0.55
STOCKS EUR:  DAX - 24985.82-0.16
19/06/2026  CBA:  USD - 368.15-0.04 GBP - 487.28+0.28
19/06/2026  CBA:  EURO - 421.97-0.05
19/06/2026  CBA:  GOLD - 50140-1257 SILVER - 801.91-24.41
Կասպերսկի. Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե կրկնակի թուլացել են
26/08/2021 11:56
Կիսվել

Կասպերսկի. Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհները գրեթե կրկնակի թուլացել են

Մոբայլ վնասաբեր ծրագրերը Հայաստանում 2021-ի երկրորդ եռամսյակում գրոհել են օգտատերերի 1,05%-ին, Վրաստանում՝ 0,75%-ին, Ադրբեջանում՝ 3,00%-ին: Իսկ 2020-ի ապրիլ-հունիսին Հայաստանում մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների են ենթարկվել օգտատերերի 2,00%-ն այն դեպքում, երբ Վրաստանում նման գրոհների ենթարկված օգտատերերի բաժինը կազմել է 2,08%, իսկ Ադրբեջանում՝ 3,37%:

Ընթացիկ տարվա ապրիլ-հունիսին մոբայլ վնասաբեր ծրագրերի գրոհների բախվածների ամենամեծ բաժինը գրանցվել է Իրանում՝ 23,79%, Սաուդյան Արաբիայում՝ 23,09%, և Չինաստանում՝ 18,97%: Այդ մասին են վկայում «Կասպերսկի» ընկերության տվյալները։

2021-ի երկրորդ եռամսյակում ընկերությունը հայտնաբերել է մոբայլ վնասաբեր ծրագրերի տեղադրման 886 105 փաթեթ, ինչը 565 555 փաթեթով պակաս է, քան նախորդ եռամսյակում, և 359 789-ով պակաս, քան 2020-ի երկրորդ եռամսյակում:

Նման ծրագրերից պաշտպանության համար փորձագետների կողմից առաջարկվող միջոցներից են միայն վստահելի աղբյուրներից հավելվածներ ներբեռնելը և սարքի կարգավորումներում կողմնակի աղբյուրներից ծրագրերի տեղադրման հնարավորությունն անջատելը, ինչպես նաև համակարգը և հավելվածները մինչև արդիական տարբերակներ մշտապես նորացնելը։ Խորհուրդ է տրվում չանցնել ոչ վստահելի հղումներով և չբացել կասկածելի ֆայլերը SMS-ներում, էլեկտրոնային փոստում, մեսենջերներում, սոցիալական ցանցերում և բրաուզերներում։  Սակայն այս միջոցները լիարժեք չեն, եթե  մոբայլ սարքում տեղադրված չէ հուսալի հակավիրուս։

19/06/2026
դրամ
Դոլար (USD)
368.15
-0.04
Եվրո (EUR)
421.97
-0.05
Ռուբլի (RUR)
5.0095
+0.0028
Լարի (GEL)
138.92
-0.02
50140
-1257
Արծաթ
801.91
-24.41