
ԱՄՀ-Ն 6%-ՈՎ ԿԱՎԵԼԱՑՆԻ ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ՀԻՄՆԱԴՐԱՄՈՒՄ
Արժույթի Միջազգային Հիմնադրամը (ԱՄՀ) ղեկավարող խորհուրդը հավանություն է տվել մի շարք փոփոխությունների, որոնց արդյունքում 6%-ով կավելանա զարգացող երկրների մասնաբաժինը: Քվոտաները շատ ներկայացված երկրներից կբաշխվեն քիչ ներկայացված երկրներին: Միևնույն ժամանակ, աղքատ երկրների մասնաբաժինը կպահպանվի նույն մակարդակում:
Նշենք, որ ԱՄՀ-ում տաս ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրներն են` ԱՄՆ, Ճապոնիա, Բրազիլիա, Ռուսաստանի Դաշնություն, Հնդկաստան, Չինաստան, Գերմանիա, Իտալիա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա:
Քվոտաների փոփոխության շնորհիվ ԱՄՀ-ի միջոցները կավելանան 733.9 միլիարդ դոլարով: