Ֆինանսական

USD BUY - 364.50-0.50 USD SELL - 367.00-1.00
EUR BUY - 414.00-1.00 EUR SELL - 420.00-1.00
OIL:  BRENT - 84.62+12.50 WTI - 79.60+11.47
COMEX:  GOLD - 4008.50-2.33 SILVER - 57.52-3.83
COMEX:  PLATINUM - 1613.00-0.98
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.23+0.37 EUR/GBP - 1.1394-0.13
FOREX:  EUR/USD - 1.1394-0.13 GBP/USD - 1.3362-0.32
STOCKS RUS:  RTSI - 889.88+0.93
STOCKS US: DOW JONES - 52498.64-0.26 NASDAQ - 25873.18-1.55
STOCKS US: S&P 500 - 7515.34-0.79
STOCKS JAPAN:  NIKKEI - 67242.73-1.92 TOPIX - 4007.49-0.71
STOCKS CHINA:  HANG SENG - 24213.72+0.16 SSEC - 3913.79-2.06
STOCKS EUR:  FTSE100 - 10498.29+0.01 CAC40 - 8364.65+0.31
STOCKS EUR:  DAX - 25114.25+0.19
13/07/2026  CBA:  USD - 366.69-0.69 GBP - 491.25-2.33
13/07/2026  CBA:  EURO - 419.27-0.76
13/07/2026  CBA:  GOLD - 48326-457 SILVER - 699.7+4.83
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒԹՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 17/12/10
17/12/2010 18:33
Կիսվել

ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ – ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒԹՅՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ 17/12/10

2010 թ. դեկտեմբերի 7-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին` ՀՀ ԿԲ նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը, խորհրդի անդամներ Ամալյա Սարիբեկյանը, Անդրանիկ Նորեկյանը, Ահարոն Չիլինգարյանը, Աշոտ Մկրտչյանը, Վախթանգ Աբրահամյանը:

Խորհրդի նիստը սկսվեց իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, որտեղ քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների ընթացիկ զարգացումները: Նոյեմբերին արձանագրված 12-ամսյա 9.6% գնաճի 7.5 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների աճով:

Նոյեմբերին արձանագրված 12-ամսյա 9.6% գնաճը շարունակում է պայմանավորվել ներքին գյուղատնտեսական պարենային ապրանքների գների աճով (նպաստումն ընդհանուր գնաճին` 4.7 տոկոսային կետ), ինչպես նաև ներմուծվող պարենային ապրանքների գների աճով (նպաստումը` շուրջ 2 տոկոսային կետ)` հիմնականում hացամթերքի գների վրա ազդեցության միջոցով: Նոյեմբեր ամսվա գնաճը ևս հետևանք է նշված պարենային ապրանքների գների աճի, որոնց ավելացել են նաև կաթնամթերքի, կենդանական և բուսական յուղի, շաքարավազի գնաճները: 

Արդյունքում, ըստ պաշտոնական վիճակագրության 2010 թ. նոյեմբերին արձանագրված 1.6% գնաճի 1.7 տոկոսային կետը պայմանավորվել է պարենային ապրանքների գների 3.1% աճով: Ոչ պարենային ապրանքների գներն ավելացել են 0.5%-ով` 0.1 տոկոսային կետ նպաստմամբ, ծառայությունների սակագները նվազել են 0.3%-ով` կրկին 0.1 տոկոսային կետ նպաստմամբ:

2010 թ. երրորդ եռամսյակում շարունակվել է տնտեսական աճի տեմպերի դանդաղումը, որի պարագայում հունվար-հոկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ արձանագրվել է 2.4% տնտեսական աճ: Ընդ որում, արագացել է արդյունաբերության ճյուղի ավելացված արժեքի աճը և կազմել 10%` պայմանավորված մետաղական հանքաքարերի արդյունահանման, սննդամթերքի, խմիչքների, շինանյութերի, քիմիական արդյունաբերության, մետալուրգիայի և ոսկերչական արտադրատեսակների արտադրության ծավալների աճով: Արագացել է նաև շինարարության ճյուղում ավելացված արժեքի աճը և կազմել 3.1%: Ծառայությունների ոլորտում աճի տեմպը դանդաղել է, կազմելով 4.9%: Շարունակվել, սակայն նախորդ ամսվա համեմատությամբ փոքր-ինչ դանդաղել է գյուղատնտեսության ճյուղի անկումը, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 16.7%, ընդ որում, բուսաբուծության ենթաճյուղի անկումը կազմել է 23%. իսկ անասնապահության ենթաճյուղինը` 2.5%:

Ինչ վերաբերում է արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշներին, գրեթե պահպանվել է ապրանքների արտահանման ծավալների աճի տեմպը, որը 2010թ. հունվար-հոկտեմբերին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ կազմել է 41.3%: Ապրանքների ներմուծման աճի տեմպը շարունակել է դանդաղել և նշված ժամանակահատվածում կազմել է 16.7%: 

Ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի զարգացումները: Նոյեմբերին ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի անփոփոխ մակարդակի պայմաններում ՊՊ առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ արձանագրվել է տոկոսադրույքների նվազում. մասնավորապես` մինչև 1 տարի մարման ժամկետով պարտատոմսերի միջին տոկոսադրույքը նվազել է 0.87 տոկոսային կետով և կազմել 9.02%: Ռեպո շուկայում միջին տոկսադրույքը չնչին նվազել է և կազմել 7.48%: Միջբանկային ռեպո շուկայում տոկոսադրույքը նույնպես նվազել է և կազմել 6.59%:  Արտարժույթի շուկայում ԱՄՆ դոլարի նկատմամբ դրամի անվանական փոխարժեքը հոկտեմբերի միջինի համեմատ արժեզրկվել է 0.3%-ով և կազմել 361.4 դրամ, եվրոյի նկատմամբ արժեքավորվել 0.3%-ով` կազմելով 494.36 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեքավորվել է 1.7%-ով` կազմելով 11.67 դրամ:

Տարեսկզբից ԿԲ և Կառավարության համատեղ ապադոլարայնացման միջոցառումների արդյունքում դոլարայնացման մակարդակը շարունակել է նվազել. նոյեմբերին  նախորդ ամսվա նկատմամբ, նվազումը կազմել է 0.8% (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ` 3%)` պայմանավորված դրամային ավանդների 3.8% և արտարժութային ավանդների 1.6%-ով աճերով (բացառելով դրամի փոխարժեքի արժեքավորման ազդեցությունը` 0.8%-ով): Չնայած դոլարիզացիայի տեմպերի շարունակական նվազմանը, նոյեմբերին տնտեսության վարկավորման ընդհանուր ծավալում շարունակել են գերակշռել արտարժույթով վարկերը, ինչը տեղի է ունեցել առևտրային բանկերի կողմից արտերկրից ներգրավված միջոցների, ինչպես նաև ԿԲ-ում արտարժութային թղթակցային հաշվի ավելցուկային միջոցների հաշվին: Ամսվա ընթացքում վարկավորման 1.7% աճի դեպքում դրամային ավանդներն ավելացել են 0.9%-ով, արտարժութային վարկերը 2.2%-ով (բացառելով դրամի փոխարժեքի փոփոխությունը` 1.4%-ով):  
Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:
Նոյեմբերին արտաքին հատվածի զարգացումները հիմնականում պայմանավորված էին ԱՄՆ Դաշնային պահուստային համակարգի կողմից ծավալային ընդյալնման քաղաքականության երկրորդ փուլի մեկնարկով, Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների սրմամբ և նշվածի ներքո միջազգային ապրանքային շուկաներում գների էական տատանողականությամբ: Ամսվա ընթացքում միջազգային ապրանքային շուկաներում շարունակվել է պահպանվել գնաճային միջավայրը, որը շարունակաբար արտացոլվելու է ՀՀ տնտեսությունում:

Ավելին, ՀՀ-ում արձանագրված բարձր գնաճի երկրորդային ազդեցությունների դրսևորումները և գնաճային սպասումներն ավելանում են, որոնք  էական են դառնալու առաջիկայում ՀՀ տնտեսությունում գնաճային միջավայրի ձևավորման առումով: Եվ չնայած ՀՀ տնտեսության ներքին զարգացումներով պայմանավորված համախառն պահանաջարկի վերականգնումը դեռևս լրացուցիչ գնաճային ճնշումներ չի ստեղծում, այդուհանդերձ, տնտեսության զարգացումների վերը նկարագրված հեռանկարում և նախանշված ռիսկերի նույն տեմպերով դրսևորման պարագայում, էապես փոքրանում է հավանականությունը, որ գնաճը կանխատեսվող ժամանակային հորիզոնում կգտնվի նպատակային միջակայքի սահմաններում:

Գնաճի` նպատակային միջակայքի վերին սահմանն էապես գերազանցելու պայմաններում ԿԲ խորհուրդը քննարկեց դրամավարկային քաղաքականության հետագա ուղղությունների երկու տարբերակ:
Քննարկված առաջին տարբերակը մոտակա ամիսներին դրամավարկային պայմանների խստացումն է, չնայած գնաճի` առաջարկի գործոններով պայմանավորված լինելու փաստին: Այսպիսի քաղաքականության նպատակը առաջարկի գործոններով պայմանավորված գնաճի երկրորդային ազդեցությունների և սպասումների չեզոքացումն է: Սա հնարավորություն կտա ավելի կարճ ժամանակահատվածում վերադարձնել գնաճը նպատակային միջակայք: Կարճատև ժամանակահատվածում հնարավոր է տնտեսական ակտիվության ներկայումս գրանցվող դանդաղման շարունակություն, ֆինանսական միջնորդության աճի տեմպերի անկում, սակայն նման քաղաքականությունը երկարատև ժամանակահատվածում օպտիմալ միջավայր կստեղծի կայուն տնտեսական աճի արձանագրման համար: Առաջնահերթն այս պարագայում գնաճի կայուն և ցածր մակարդակի ձեռքբերումն է կարճատև ժամանակահատվածում:

Երկրորդ տարբերակը, որն, ըստ էության, նախորդ ամիսներին իրականացրած քաղաքականության շարունակությունն է, ավելի հայեցողական է: Այսպիսի քաղաքականության ներքո ԿԲ-ն ավելի պահպանողական է տոկոսադրույքի փոփոխության հարցում: Նման քաղաքականության իրագործումը ներկայումս ձևավորված տոկոսադրույքների պահպանման, վարկավորման ծավալների աճի շարունակման, հետևաբար` ներդրումների ավելացման պայմաններում կնպաստի կարճաժամկետ հատվածում տնտեսական աճի կայունացմանը: Մյուս կողմից չի բացառվում, որ հաջորդ տարի դիտվեն գյուղատնտեսական պարենային ապրանքների ավելի բարենպաստ գնային փոփոխություններ և արտաքին գնաճային ազդակները թույլ դրսևորվեն` ձևավորելով ավելի մեղմ գնաճային միջավայր: Այնուամենայնիվ, երկար ժամանակահատվածում պահպանվող բարձր գնաճի նվազեցումն հետագայում ավելի ծախսատար կլինի` պահանջելով ավելի կոշտ դրամավարկային քաղաքականության և ապադոլարայնացման ավելի կոշտ միջոցառումների իրականացում:   

Հաշվի առնելով վերոնշյալը, ինչպես նաև համախառն պահանջարկի վրա դրամավարկային քաղաքականության ազդեցության լագերը, առաջարկի գործոնների գերակայության և գնաճի վրա դրանց երկրորդային ազդեցությունների ուժգնացման պարագայում, այս պահին ԿԲ խորհուրդն ավելի հավանական է համարում հետագայում դրամավարկային պայմանների խստացումը:

2010 թ. դեկտեմբերի 7-ի նիստում առաջիկա ժամանակահատվածի համար սահմանվեցին ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքի 7.25%, լոմբարդային ռեպոյի 10.25% և ներգրավված միջոցների 4.25% մակարդակներ:

13/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.69
-0.69
Եվրո (EUR)
419.27
-0.76
Ռուբլի (RUR)
4.769
-0.0183
Լարի (GEL)
139.22
-0.25
48326
-457
Արծաթ
699.7
+4.83