Ֆինանսական

USD BUY - 367.50+0.50 USD SELL - 370.00+0.00
EUR BUY - 425.00+0.00 EUR SELL - 432.00+2.00
OIL:  BRENT - 93.08-5.01 WTI - 88.16-4.48
COMEX:  GOLD - 4499.20+2.89 SILVER - 75.65+4.55
COMEX:  PLATINUM - 1918.50+1.41
LME:  ALUMINIUM - 3636.00-0.99 COPPER - 13531.00-0.68
LME:  NICKEL - 18943.00-0.16 TIN - 54393.00-0.64
LME:  LEAD - 2006.00-0.42 ZINC - 3512.50-0.58
FOREX:  USD/JPY - 159.31-0.18 EUR/GBP - 1.1637+0.38
FOREX:  EUR/USD - 1.1637+0.38 GBP/USD - 1.3429+0.39
STOCKS RUS:  RTSI - 1140.49-0.90
STOCKS US: DOW JONES - 50668.97+0.05 NASDAQ - 26917.47+0.91
STOCKS US: S&P 500 - 7563.63+0.58
STOCKS JAPAN:  NIKKEI - 66329.50+2.53 TOPIX - 3957.17+1.41
STOCKS CHINA:  HANG SENG - 25182.39+0.70 SSEC - 4068.57-0.73
STOCKS EUR:  FTSE100 - 10425.96-0.75 CAC40 - 8188.87-0.23
STOCKS EUR:  DAX - 25092.25-0.34
29/05/2026  CBA:  USD - 368.18+0.13 GBP - 494.02-0.64
29/05/2026  CBA:  EURO - 428.71+0.37
29/05/2026  CBA:  GOLD - 52314-1118 SILVER - 864.36-37.85
Չինաստանը ԱՄՆ-ի հետ մրցակցության ֆոնին աշխատում է AI թոքենների ֆյուչերսների շուկայի ստեղծման վրա
29/05/2026 17:38
Կիսվել

Չինաստանը ԱՄՆ-ի հետ մրցակցության ֆոնին աշխատում է AI թոքենների ֆյուչերսների շուկայի ստեղծման վրա

Չինաստանը մշակում է AI թոքենների ֆյուչերսների շուկա, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրազեկ աղբյուրներին։ Այդպիսով երկիրը կարող է ընտրել ԱՄՆ բորսաներից տարբերվող ուղի․ վերջիններս ստեղծում են հաշվարկային հզորությունների ֆյուչերսներ՝ փորձելով բավարարել AI-ի հետ կապված ծախսերի հեջավորման գործիքների արագ աճող պահանջարկը։

Լրատվական գործակալության աղբյուրներից մեկի խոսքով՝ Շանհայի ֆյուչերսային բորսան գտնվում է այսպես կոչված AI թոքենների ֆյուչերսային պայմանագրերի մշակման վաղ փուլում։ AI թոքենը արհեստական բանականության մոդելների կողմից մշակվող տեղեկատվության նվազագույն միավորն է։

Նույն աղբյուրի գնահատմամբ՝ նման արտադրանքի ստեղծման ուղղությամբ բորսայի ուսումնասիրությունները դեռ նախնական բնույթ են կրում և մասամբ պայմանավորված են AI ոլորտում Չինաստանի և ԱՄՆ-ի տեխնոլոգիական մրցակցությամբ։

Այս ֆոնին ամերիկյան CME Group և Intercontinental Exchange բորսաները պատրաստվում են գործարկել գրաֆիկական պրոցեսորների հաշվարկային հզորությունների ֆյուչերսներ, որոնք կապված են AI-ի համար հաշվարկային ռեսուրսների վարձակալության արժեքի հետ, գրում է Reuters-ը։

Համեմատության համար՝ Շանհայի բորսայի արտադրանքը, ըստ հոդվածի, կապված կլինի AI թոքենների հետ, որոնք օգտագործվում են AI ծառայությունների գնագոյացման մեջ։

Reuters-ի մեկ այլ աղբյուրի խոսքով՝ դեռ շատ վաղ է խոսել թոքենների ֆյուչերսների գործարկման ժամկետների մասին, և նախագիծը դեռ կարող է փոփոխվել։ Նաև հստակ չէ, թե երբ է բորսան մտադիր դիմել կարգավորողների հաստատմանը։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ Չինաստանում թոքենների օրական օգտագործումը 2024 թվականի սկզբից աճել է հազար անգամ և մարտի վերջին գերազանցել օրական 140 տրլն-ը։

29/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.18
+0.13
Եվրո (EUR)
428.71
+0.37
Ռուբլի (RUR)
5.1754
-0.0043
Լարի (GEL)
138.15
+0.32
52314
-1118
Արծաթ
864.36
-37.85