
«ԴԱՐԻ ՎԱՃԱՌՔԸ»` ԴՈՒԲԱՅՈՒՄ
Դուբայի էմիրությունը, որի պարտքերը գնահատվում են 110 միլիարդ դոլար, փնտրում է ներդրողներ իր ամենահայտնի ընկերությունների համար: Վերջիններիս շարքում են նաև Emirates ավիաընկերությունը և DP World համաշխարհային նավահանգստային օպերատորը: Նախատեսվում է, որ Դուբայի խոշորագույն ընկերությունների վաճառքից հասույթը կկազմի 20 միլիարդ դոլար:
Հատկանշական է, որ «Դարի վաճառքը» կկազմակերպի շեյխ Ահմեդ բեն Սաիդ Ալ-Մակտումը, ում առաջ խնդիր է դրված իրականացնել մասնավորեցման ծրագիրը:
Դուբայի հարկային խորհուրդն արդեն իսկ հրապարակել է այն թեկնածու-ընկերությունների անունները, որոնք ենթակա են մասնակի մասնավորեցման: Ցանկում, բացի Emirates-ից և DP World-ից, ներառված են նաև Dubai Electricity, Water Authority (Dewa), Dubai Aluminium ընկերությունները և Jumeirah հյուրանոցների ցանցը: