ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ – «ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ»-Ը ԱՅՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ Է, ՈՐՏԵՂ ՂԵԿԱՎԱՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ ՉԻ ԱՌԱՋԱՑՆԻ
Դեկտեմբերի 17-ին կայացած Երևանի ավագանու նիստում «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Վարչության նախագահ-Գլխավոր տնօրեն Կարեն Կարապետյանն ընտրվեց Երևանի նոր` 53-րդ քաղաքապետ: Ավելի ուշ Կարեն Կարապետյանը հանդիպեց «ՀայՌուսգազարդ» ընկերության աշխատակազմի հետ:
Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար, Կարեն Կարապետյանը նշեց, որ Ընկերությունում հավաքված է պրոֆեսիոնալների ուժեղթիմ, որն ունակ է շարունակել ձեռնարկած մասշտաբային ծրագրերը և կյանքի կոչել նոր, ավելի համարձակ նախագծեր:
«Ես վստահ եմ, որ «ՀայՌուսգազարդ»-ը այն կազմակերպություններից է, ուր ղեկավարի փոփոխությունը հեղափոխություն չի առաջացնի և ես կողջունեմ ընկերության կողմից արձանագրած յուրաքանչյուր հաջողություն»,- նշեց նա: