Ֆինանսական

USD BUY - 365.50+0.00 USD SELL - 368.50+1.00
EUR BUY - 416.00-1.00 EUR SELL - 421.50+0.50
OIL:  BRENT - 76.11+5.07 WTI - 72.29+4.87
COMEX:  GOLD - 4145.30+0.39 SILVER - 60.93-1.60
COMEX:  PLATINUM - 1646.30+1.06
LME:  ALUMINIUM - 3115.50-2.01 COPPER - 13403.50+0.34
LME:  NICKEL - 16422.00-1.66 TIN - 53064.00+4.97
LME:  LEAD - 1880.00-1.23 ZINC - 3591.00+3.43
FOREX:  USD/JPY - 162.3+0.27 EUR/GBP - 1.1413-0.22
FOREX:  EUR/USD - 1.1413-0.22 GBP/USD - 1.3354-0.28
STOCKS RUS:  RTSI - 906.42+2.25
STOCKS US: DOW JONES - 52925.15-0.25 NASDAQ - 25818.69-1.16
STOCKS US: S&P 500 - 7503.85-0.45
STOCKS JAPAN:  NIKKEI - 66819.05-2.11 TOPIX - 4006.43-1.37
STOCKS CHINA:  HANG SENG - 24199.46+2.99 SSEC - 3970.88-0.49
STOCKS EUR:  FTSE100 - 10665.88+0.13 CAC40 - 8436.24-0.51
STOCKS EUR:  DAX - 25465.25-1.37
08/07/2026  CBA:  USD - 367.29-0.18 GBP - 490.11-1.75
08/07/2026  CBA:  EURO - 419-1.13
08/07/2026  CBA:  GOLD - 49074+151 SILVER - 716.08-17.24
ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն ու ՎԶԵԲ-ը կնքել են երկու նոր վարկային պայմանագրեր
02/09/2021 14:22
Կիսվել

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ն ու ՎԶԵԲ-ը կնքել են երկու նոր վարկային պայմանագրեր

ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ ՓԲԸ-ի և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) միջև կնքվել է Արևելյան գործընկերության ՓՄՁ-ների մրցունակության ծրագրի («ՓՄՁ -ների մրցունակության ծրագիր»` Եվրոպական միության (ԵՄ) աջակցությամբ) և Կանաչ տնտեսության ֆինանսավորման համար Հայաստանում էներգաարդյունավետության ծրագրի 2-րդ փուլի («GEFF-ը Հայաստանում»՝ Կանաչ կլիմայի հիմնադրամի (GCF) աջակցությամբ) շրջանակներում 2 նոր պայմանագիր՝ ընդհանուր 8 մլն ԱՄՆ դոլար գումարի չափով:

ՓՄՁ մրցակցային ծրագրի վարկավորման շրջանակում Բանկն իր հաճախորդներին կառաջարկի մրցունակ պայմաններով բիզնես վարկեր՝ մինչև 5 տարի մարման ժամկետով:

ՓՄՁ մրցակցային ծրագիրը նպատակուղղված է տեղական ընկերությունների չափանիշների բարձրացմանը, արտադրության արդիականացմանը, աշխատանքային պայմանների բարելավմանը և տեղական ու միջազգային շուկաներում մրցունակության խթանմանը: Ցանկացած վարկի առնվազն 70 տոկոսը պետք է ուղղվի կանաչ տեխնոլոգիաներում ներդրումների համար: Վարկառուների համար հասանելի են նաև խրախուսական դրամաշնորհներ ու տեխնիկական խորհրդատվություն, որոնք ֆինանսավորվում են Եվրոպական միության կողմից:

«GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրոդ փուլի շրջանակներում Բանկը իրավաբանական անձ հանդիսացող հաճախորդներին կառաջարկի մինչև 5 տարի մարման ժամկետով էներգախնայող նախագծերի ֆինանսավորում` արտոնյալ պայմաններով:

«GEFF-ը Հայաստանում» ծրագրի երկրոդ փուլի շրջանակում ֆինանսավորումը հասանելի կլինի կանաչ տեխնոլոգիաների՝ հատկապես կլիմայի հարմարվողականությանը և մեղմացմանն ուղղված ներդրումների համար, մասնավորապես՝ ֆինանսավորում կստանան այն նախագծերը, ինչպիսիք են՝ ջերմամեկուսացումը, սեփական սպառման համար արևային ՖՎ Էլեկտրակայանները, գեոթերմալ ջերմային պոմպերը և ջրարդյունավետ ոռոգման համակարգերը: Բանկի հաճախորդները կարող են օգտվել մինչև 1600 նախապես հաստատված բարձր արդյունավետության տեխնոլոգիաներից` Green Technology Selector (GTS)-ի միջոցով: Ծրագիրը ներառում է նաև տեխնիկական խորհրդատվության համապարփակ փաթեթ, որը կօգնի հայտնաբերել և ստուգել կանաչ ներդրումների համար հնարավորությունները: «GEFF-ը Հայաստանում» ծրագրի առաջին փուլի ընթացքում Բանկը նպաստել է տարեկան 5,5 Գեգավատ մաքուր էներգիայի արտադրությանը և 2,747 տոննա/տարի ածխաթթու գազի արտանետումների կրճատմանը` հատկացնելով 2,5 մլն Եվրո միջոցներ:

Կանաչ Կլիմայի Հիմնադրամը կաջակցի ծրագրին՝ տրամադրելով խրախուսական դրամաշնորհներ մասնակցության իրավունք ունեցող կանաչ ծրագրերին:

Նշենք, որ էներգաարդյունավետության ոլորտում ծրագրերի ֆինանսավորումը մշտապես եղել է Բանկի ռազմավարական ուղղություններից մեկը և մինչև սույն ծրագրերին մասնակցելը Բանկը ՎԶԵԲ-ի և միջազգային ֆինանսական այլ գործընկերների հետ համագործակցության շնորհիվ ֆինանսավորել է հարյուրից ավել կանաչ տեխնոլոգիաների ներդրումների նախագծեր:

Բացի այդ, Բանկը և ՎԶԵԲ-ը արդյունավետ համագործակցություն են ծավալում Առևտրի ֆինանսավորման (TFP) ոլորտում և նախորդ տարվա ցուցանիշների արդյունքներից ելնելով ՎԶԵԲ-ի տարեկան ժողովի շրջանակում Բանկը երրորդ տարին անընդմեջ արժանացել է ՀՀ-ում ամենաակտիվ թողարկող բանկ մրցանակին: 2021թ-ին ՎԶԵԲ-ը Բանկի համար առևտրի ֆինանսավորման սահմանաչափը ավելացրել է ևս 6,5 մլն ԱՄՆ դոլար՝ հասցնելով 28.5մլն ԱՄՆ դոլարի, որը ներկայումս ՀՀ բանկային համակարգում ամենամեծ սահմանաչափերից մեկն է:

Բանկը համագործակցում է ՎԶԵԲ-ի հետ դեռևս 2010թ-ից: Համագործակցությունը ակտիվ զարգացել է ՓՄՁ վարկավորման, Առևտրի ֆինանսավորման, էներգաարդյունավետության ծրագրերի և միջազգային ասոցիացիայի (ICMA – International Capital Markets Association) կողմից ընդունված և միջազգային ֆինանսական շուկաներում արժեթղթերով ռեպո գործարքների կնքման գործընթացը կարգավորող Գլոբալ գլխավոր ռեպո համաձայնագրի (GMRA) ուղղություններով: 2014թ.-ի հուլիսին ՎԶԵԲ-ի կողմից Բանկին շնորհվել է «Հաստատող բանկ»-ի կարգավիճակ:

Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկը համագործակցում է մի շարք այլ միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսիք են` ADB, KFW, EIB, FCI, responsAbility և այլն:

ՎԶԵԲ-ը Հայաստանում առաջատար ինստիտուցիոնալ ներդրող է: Մինչ օրս Բանկը Հայաստանում ներդրել է ավելի քան 1,56 միլիարդ եվրո 191 ծրագրերում՝ ֆինանսական, կորպորատիվ, ենթակառուցվածքային և էներգետիկայի ոլորտներում, ընդ որում ներդրումների 91%-ը բաժին է ընկնում մասնավոր հատվածին։

08/07/2026
դրամ
Դոլար (USD)
367.29
-0.18
Եվրո (EUR)
419
-1.13
Ռուբլի (RUR)
4.7987
-0.0149
Լարի (GEL)
139.46
+0.13
49074
+151
Արծաթ
716.08
-17.24