ՇՎԵԴԻԱՆ ԵՎ ԱՐԵՎԵԼՅԱՆ ԵՎՐՈՊԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԸ ԴԵՄ ԵՆ ԵՄ ԲՅՈՒՋԵԻ «ՍԱՌԵՑՄԱՆԸ»
Շվեդիան, Չեխիան, Լեհաստանը, Բուլղարիան և Ռումինիան դեմ են Եվրամիության 2014-2020թթ. բյուջեի ծախսերի սառեցմանը:
Նշենք, որ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Ֆինլանդիայի և Նիդեռլանդների առաջնորդները համատեղ նամակ էին ներկայացրել Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզային, որտեղ պահանջում էին, որ նշված ժամանակահատվածում չբարձրացվեն ԵՄ-ի բյուջետային ծախսերը:
Ներկա պահին ԵՄ-ն իրականացնում է 2007-2013թթ.-ների բյուջետային ծախսերի սառեցման ծրագիր, որի ընթացքում արդեն իսկ խնայվել է 864.4 միլիարդ եվրո: 2014-2020թթ.-ներին նախատեսվում է խնայել 1 տրիլիոն եվրո: