ՇԱՔԱՐԻ ԵՎ ՍՈՒՐՃԻ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ԻՐԵՆՑ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Նյու Յորքի միջազգային ապրանքային բորսայում շաքար գները հասել են վերջին 30 տարվա ամենաբարձր մակարդակին` կազմելով 33.5 ցենտ մեկ ֆունտ շաքարի համար: Սուրճի «արաբիկա» տեսակի գները կազմել են 2.27 դոլար մեկ ֆունտ սուրճի համար, որը ամենաբարձր գինն է վերջին 13.5 տարում:
Financial Times-ը նշում է, որ շաքարի պակասը համաշխարհային շուկայում պայմանավորված է Բրազիլիայում անբարենպաստ եղանակային պայմաններով: Բրազիլիան հանդիսանում է շաքարի ամենամեծ արտադրողը: Միևնույն ժամանակ, շաքարի արտահանման արգելքներ են սահմանել Հնդկաստանը (հանդիսանում է աշխարհում երկրորդ արտադրողը) և Եվրամիությունը:
Սուրճի գների թանկացումը պայմանավորված է Կոլումբիայում սուրճի ցածր բերքով: Այս տարվա ընթացքում Կոլումբիայում արտադրվել է 8.1 միլիոն 60 կիլոգրամանոց պարկ սուրճ: Դա վերջին 35 տարվա ամենացածր ցուցանիշն է: