
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻ ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴԸ ԳՐԱՆՑԵԼ Է ՆՈՐ ՌԵԿՈՐԴ
Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդը 2010թ.-ի նոյեմբերին կազմել է 23.3 միլիարդ ֆունտ ստերլինգ (27.5 միլիարդ եվրո): Վերլուծաբանները կանխատեսել էին, որ ցուցանիշը կկազմի 16.8 միլիարդ ֆունտ ստերլինգ:
Երկրի Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, պետական փոխառնություների ծավալն այս տարվա նոյեմբերին 5.9 միլիարդ ֆունտով գերազանցել է նախորդ տարվա համանման ցուցանիշը:
Վերլուծաբանների կարծիքով` ստացված ցուցանիշները կարող են ստիպել կառավարությանը խստացնել դրամավարկային քաղաքականությունը:
Կառավարության կանխատեսումներով, Մեծ Բրիտանիայի բյուջեի պակասուրդ ընթացիկ տարում կկազմի 149 միլիարդ ֆունտ` նախորդ տարվա 155 միլիարդ ֆունտի փոխարեն: