
ՃԱՊՈՆԻԱՅԻ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ՀԱՇՎԵԿՇՌԻ ԴՐԱԿԱՆ ՄՆԱՑՈՐԴԸ ՆՎԱԶԵԼ Է 55.4%
Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը 2010թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսներին նվազել է 55.4%-ով և կազմել 162.8 միլիարդ յեն (1.94 միլիարդ դոլար): Նման տվյալներ է այսօր հրապարակել Ճապոնիայի Ֆինանսների նախարարությունը: Նշենք, որ 2009թ.-ի նոյեմբերին Ճապոնիայի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կազմել էր 365,257 միլիարդ յեն (4.36 միլիարդ դոլար):
Հատկանշական է, որ հրապարակված ցուցանիշները սպասվածից ավելի ցածր էին: Վերլուծաբանները կանխատեսում էին, որ երկրի առևտրային հաշվեկշռի դրական մնացորդը կկազմի 450 միլիարդ յեն կամ 5.3 միլիարդ դոլար: