
ՎԵՆԵՏԻԿԸ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՈՒՄ Է ՆՈՐ ՀԱՐԿԱՏԵՍԱԿ
Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին աջակցել է զբոսաշրջիկների համար նոր հարկատեսակի սահմանմանը: Այս կկազմի օրական 1 եվրո:
Նշենք, որ երեկ` դեկտեմբերի 22-ին, «զբոսաշրջային» հարկատեսակին իր հավանությունն էր տվել նաև Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին:
Օրսոնիի խոսքերով, նոր հարկից առաջացած գումարները կուղղվեն պատմական հուշարձանների պահպանմանը:
Վենետիկ, որն ունի 59 հազար բնակիչ, տարեկան այցելում է 20 միլիոն զբոսաշրջիկ: