
ԻՌԼԱՆԴԻԱՆ ԱԶԳԱՅՆԱՑՐԵԼ Է ԵՐԿՐԻ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ԲԱՆԿԵՐԻՑ ՄԵԿԸ
Իռլանդական Allied Irish Bank (AIB) բանկը կփոխանցվի կառավորության ենթակայությանը, որի դիմաց բանկը կստանա 3.7 միլիարդ եվրոյի ֆինանսական օգնություն:
AIB բանկին միջոցներ կհատկացվի Իռլանդիայի Ազգային կենսաթոշակային պահուստային ֆոնդից:
Ավելի ուշ կառավարությունը AIB-ին կտրամադրի 6 միլիարդ եվրո` բանկի կապիտալը համալրելու համար: Այս ամենից հետո իշխանությանների տրամադրության տակ կանցնի բանկի բաժնետոմսերի 92.8%-ը (այժմ կառավարությանն է պատկանում բաժնետոմսերի19%-ը):
AIB-ն չորորդ իռլանդական բանկն է, որը կստանա պետական օգնություն: Մինչ այդ կառավարությունը որոշում էր ընդունել 17 միլիարդ եվրո հատկացնել երկրի խոշոր վարկային կազմակերպություններին` Irish Nationwide Building Society-ին, Anglo Irish Bank-ին և EBS-ին: