27/12/2010 10:13
ՊԵԿ – ԱՊՕՐԻՆԻ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՀԵՐԹԱԿԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
Պետական եկամուտների կոմիտեի Էրեբունու հարկային տեսչության աշխատակիցները` օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցների հետ համատեղ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության մի շարք դեպքեր են բացահայտել: Օպերատիվ միջոցառումների արդյունքում Էրեբունու վարչական տարածքում հայտնաբերվել է ութ տնտեսվարող սուբյեկտ, որոնք շուրջ մեկ ամիս գործել են առանց պետական գրանցման` հարկային դաշտից դուրս:
Մասնավորապես, բացահայտվել են ավտոմեքենաների շարժիչների վերանորոգման, փափուկ կահույքի, փայտամշակման արտադրամասեր, պատճենահանման ծառայության սրահ, մանրածախ առևտրի կետ, ավտոլվացման և ավտոտեխսպասարկման մի քանի կետեր: Ապօրինի գործունեություն իրականացրած տնտեսվարողների գործունեությունը կասեցված է: Կազմվել են համապատասխան ակտեր և առաջադրվել պետբյուջե գանձման ենթակա գումարներ: Իրավախախտում թույլ տված անձանց նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ:
Օպերատիվ հետախուզության վարչության Արարատի բաժնի աշխատակիցներն էլ հայտնաբերել են ձավարի արտադրությամբ զբաղվող արտադրամաս և ատամնաբուժարան, որտեղ իրականացվել է նաև դեղորայքի վաճառք: Ապօրինի ձեռնարկատիրոջ գործունեության արդյունքում պետությանը հասցված է մոտ մեկ միլիոն դրամի վնաս:
Իսկ Խորհրդայինի բաժնի աշխատակիցները` տարածքային հարկային տեսչության հետ համատեղ ապօրինի գործող բիլիարդի խաղասրահ են հայտնաբերել: Ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը տնտեսվարողը կազմակերպել է մոտ երկու ամիս առաջ` չունենալով պետական գրանցում: Ապօրինի գործունեությունը կասեցվել է, թաքցված հարկերի չափը ճշտվում է:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
19:47 04/09/26
