ՀԱՅՌՈՒՍԳԱԶԱՐԴ – ՎԱՐԴԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ-ՈՒՄ ՌԴ ԱՐՏԱԿԱՐԳ ԵՎ ԼԻԱԶՈՐ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ
«ՀայՌուսգազարդ» ՓԲԸ Գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վարդան Հարությունյանն այսօր հանդիպել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ: Շնորհավորելով հյուրին պաշտոնավարման կապակցությամբ, դեսպանը պատրաստակամություն է հայտնել շարունակել համագործակցությունը:
Խոսելով Ընկերության ընթացիկ գործունեության եւ 2011թ. ծրագրերի մասին Վ.Հարությունյանը նշել է, որ իրականացվող ծրագրերը կնպաստեն էներգետիկ ոլորտում է հայ-ռուսական համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանը:
Վյաչեսլավ Կովալենկոն ցանկություն է հայտնել Ամանօրյա տոներից հետո այցելել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ և հանդիպում ունենալ Ընկերության աշխատակազմի հետ: