Տնտեսական

USD BUY - 360.50+0.00 USD SELL - 362.00+0.00
EUR BUY - 401.50+0.00 EUR SELL - 407.00+0.00
OIL:  BRENT - 104.35-1.86 WTI - 94.08-0.70
COMEX:  GOLD - 4084.80-1.64 SILVER - 55.55-6.10
COMEX:  PLATINUM - 1612.00-3.57
LME:  ALUMINIUM - 3039.00-0.31 COPPER - 14578.00+0.26
LME:  NICKEL - 15587.00-0.22 TIN - 51767.00-2.34
LME:  LEAD - 1902.00+0.74 ZINC - 3731.50-1.94
FOREX:  USD/JPY - 157.64-0.37 EUR/GBP - 1.1224+0.13
FOREX:  EUR/USD - 1.1224+0.13 GBP/USD - 1.3249-0.17
STOCKS RUS:  RTSI - 905.53-0.92
STOCKS US: DOW JONES - 51621.48-0.09 NASDAQ - 26692.87-1.88
STOCKS US: S&P 500 - 7718.94-1.11
STOCKS JAPAN:  NIKKEI - 64425.95-4.90 TOPIX - 3999.34-2.38
STOCKS CHINA:  HANG SENG - 24062.72-1.03 SSEC - 3707.48-1.59
STOCKS EUR:  FTSE100 - 10724.86+0.70 CAC40 - 7873.11+0.58
STOCKS EUR:  DAX - 25298.61+0.15
15/10/2026  CBA:  USD - 361.49+0.06 GBP - 479.12-0.24
15/10/2026  CBA:  EURO - 405.41+1.01
15/10/2026  CBA:  GOLD - 47526-925 SILVER - 679.78-19.87
Հայկական ԱԷԿ-ը նշում է ծննդյան տարեդարձը
17/09/2021 11:27
Կիսվել

Հայկական ԱԷԿ-ը նշում է ծննդյան տարեդարձը

Սեպտեմբերի 17-ին Հայկական ԱԷԿ-ը տոնում է իր ծննդյան տարեդարձը: Ուղիղ 55 տարի առաջ Հայաստանի ԽՍՀ կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում ընդունվեց Կովկասում առաջին ատոմակայանի կառուցման մասին:

Այսօր Հայկական ԱԷԿ-ը արտադրում է Հայաստանի ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին և ապահովում է երկրի էներգետիկ անվտանգությունն ու անկախությունը: Կայանը որոշիչ դեր է խաղում Հայաստանում էներգետիկ ոլորտի և հանրապետության ողջ սոցիալ -տնտեսական կյանքի զարգացման գործում` զարգացնելով գիտությունն ու ժամանակակից տեխնոլոգիաները` մարդկանց կյանքի որակը բարելավելու համար:

«Հայկական ԱԷԿ-ի նախագիծը իր ժամանակին դարձավ իսկական գիտական ​​բեկում, և բոլոր մշակումներն ու գիտական ​​մոտեցումները այսօր ակտիվորեն օգտագործվում են համաշխարհային պրակտիկայում: ԱԷԿ-ում համակարգված աշխատանքներ են տարվում անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ և իր պատմության ընթացքում կայանը լիովին ապացուցել է իր հուսալիությունը, – ասաց «ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը: – Ներկա պահին ատոմակայանի արդիականացման ծրագրի եզրափակիչ աշխատանքներ են տարվում, որպեսզի երկրորդ էներգաբլոկի շահագործումը երկարաձգվի մինչև 2026թ․: Շնորհավորում եմ բոլոր աշխատակիցներին, ովքեր զարգացրել և շարունակում են զարգացնել Հայկական ԱԷԿ-ը, ինչպես նաև գործընկերներին և ընկերներին, որոնց շնորհիվ այս ամենը հնարավոր դարձավ. բոլորիդ շնորհիվ մեր կայանը մեծ ապագա ունի»:

Արդիականացման շրջանակներում Հայկական ԱԷԿ-ում աշխատանքներ են տարվում ռեակտորային բաժանմունքում, իրականացվում է ռեակտորի գոտու վթարային հովացման համակարգի, բորի հանգույցի օդափոխման համակարգի և հուսալի սնուցման համակարգի արդիականացում: Ծրագրի ավարտը նախատեսվում է այս տարեվերջին, ինչը թույլ կտա բարձրացնել Հայկական ԱԷԿ-ի արտադրողականությունը և դրա հզորությունը հասցնել անվանական 440 ՄՎտ, ներկայիս 390 ՄՎտ-ի փոխարեն: Կայանն էլ ավելի անվտանգ կդառնա, և ակնկալվում է, որ ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման պետական ​​կոմիտեն որոշում կկայացնի մինչև 2026 թվական գործունեության լիցենզիա տրամադրելու վերաբերյալ:

ՀԱԷԿ -ում արդիականացման աշխատանքների առանցքային կապալառուն է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ն է, որը հանդիսանում է «Ռոսատոմ» Պետկորպորացիայի էլեկտրաէներգետիկ ստորաբաժանման մաս:

«Այսօր արդեն կարող ենք վստահաբար ասել, որ Հայկական ԱԷԿ-ը գտնվում է ծաղկման փուլում, արդիականացման աշխատանքներից հետո այն կլինի փաստացի նոր կայան, – նշել է «Ռուսատոմ սերվիս» ԲԸ-ի գլխավոր տնօրեն Եվգենի Սալկովը: – Նախնական ստուգումների արդյունքում, «Ռոսատոմ» ձեռնարկությունների մասնագետների գնահատականներով և «Գիդրոպրես» ՄԿԲ-ի հաշվարկներով, Հայկական ԱԷԿ-ը կարող է շահագործվել մինչև 2036 թ: Վստահ եմ, որ Հայկական ատոմակայանը կշարունակի հուսալիորեն ապահովել անվտանգ էլեկտրաէներգիայով Հայաստանի բնակիչներին, և մենք դեռ կնշենք հետագա հոբելյաններ»:

ՀՀ էներգետիկայի զարգացման ռազմավարությամբ սահմանվել է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ժամկետը մինչև 2036 թ: Այդ նպատակով «Ռոսատոմ» Պետկորպորացիան և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը ստեղծել են աշխատանքային խումբ, որը մշակում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման երկարաձգման հայեցակարգ, որը նախատեսվում է համաձայնեցնել մինչև այս տարեվերջ։

Հայաստանի ատմոյաին ոլորտի 55-ամյակը

2021 թվականին Հայաստանում նշում են ատոմային ոլորտի 55 ամյակը։ 1966թ. սեպտեմբերի 17-ին դարձավ երկրի ատոմային ոլորտի պատմության մեկնակետը․ Հայկական ԽՍՀ Կառավարության նախաձեռնությամբ, ԽՍՀՄ Նախարարների խորհրդի հետ համատեղ որոշում կայացվեց Հայաստանում առաջին ԱԷԿ-ի կառուցման մասին: Ամբողջ նորմատիվ բազան ստեղծվել է զրոյից. Հայկական ԱԷԿ-ի նախագիծը խորհրդային ատոմագետների եզակի տեխնոլոգիական լուծումն էր։ Սա առաջին ատոմակայանն էր բարձր սեյսմակայնությամբ շրջանների համար։ Ամբողջ աշխարհի սեյսմավտանգ շրջաններում կայաններն այսօր կառուցվում են դրա օրինակով։ Հայկական ԱԷԿ-ի №1 էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերի 25-ին, իսկ № 2-5 էներգաբլոկը ՝ 1980 թվականի հունվարի 5-ին: Այսօր ՀԱԷԿ-ը արտադրում է երկրի ամբողջ էլեկտրաէներգիայի ավելի քան մեկ երրորդը՝ ապահովելով Հայաստանի էներգետիկ անվտանգությունը և անկախությունը:

Հայաստանի ատոմային ոլորտը զարգացել է երկրի գիտական կենտրոնների և ճյուղային ձեռնարկությունների շնորհիվ․ Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե, ԱԷԿ-ի շահագործման հայկական գիտահետազոտական ինստիտուտ, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան և այլն:

Ատոմային ոլորտը չի սահմանափակվում էներգետիկայով և թույլ է տվել տեխնոլոգիաներ կիրառել այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են բժշկությունը, տիեզերքը, գյուղատնտեսությունը։ Մասնավորապես, Հայաստանում ակտիվորեն զարգանում է միջուկային բժշկությունը. վերջին մի քանի տարիների ընթացքում երկրում սկսվել է իզոտոպների մշակում, առաջին անգամ անցկացվել է առաջին պոզիտրոնային-էմիսիոն տոմոգրաֆիա։ Այդ ուղղությամբ աշխատանքներ են տանում ազգային գիտական լաբորատորիան, Ա.Ալիխանյանի (ԵրՖԻ) ուռուցքաբանության ազգային կենտրոնը, Վ. Ա. Ֆանարջյանի ռադիոակտիվ իզոտոպների Կենտրոնը, Երեւանի միջուկային բժշկության կենտրոնը:

15/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.49
+0.06
Եվրո (EUR)
405.41
+1.01
Ռուբլի (RUR)
4.3065
+0.0045
Լարի (GEL)
139.22
+0.21
47526
-925
Արծաթ
679.78
-19.87