Ֆինանսական

USD BUY - 360.00-0.50 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00-1.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 106.87-2.80 WTI - 99.51-1.87
COMEX:  GOLD - 4177.00+0.42 SILVER - 57.02+0.04
COMEX:  PLATINUM - 1663.80+1.88
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 157.99+0.00 EUR/GBP - 1.1218-0.12
FOREX:  EUR/USD - 1.1218-0.12 GBP/USD - 1.3323-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.88+1.53
STOCKS US: DOW JONES - 52002.41-0.34 NASDAQ - 26140.03-2.15
STOCKS US: S&P 500 - 7659.44-1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 64916.70-0.62 TOPIX - 4067.48+0.04
STOCKS CHINA:  HANG SENG - 24186.83+0.00 SSEC - 3730.92+0.39
STOCKS EUR:  FTSE100 - 10881.90+0.38 CAC40 - 7956.70+0.28
STOCKS EUR:  DAX - 25622.61+0.95
19/10/2026  CBA:  USD - 361.36-0.98 GBP - 481.87-1.38
19/10/2026  CBA:  EURO - 405.41-2.51
19/10/2026  CBA:  GOLD - 48670+298 SILVER - 670.42+9.72
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 52.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ
28/12/2010 15:20
Կիսվել

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ԿԱՏԱՐՎԵԼ Է ՇՈՒՐՋ 52.4 ՄԼՐԴ ԴՐԱՄ ՊԱԿԱՍՈՒՐԴՈՎ

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեն կատարվել է շուրջ 52.4 մլրդ դրամ պակասուրդով` տարեկան ծրագրով նախատեսված 128 մլրդ դրամի և 2009 թվականի նույն ժամանակահատվածի 114.9 մլրդ դրամ փաստացի ցուցանիշի դիմաց: Պակասուրդի ֆինանսավորման համար ներքին աղբյուրներից ներգրավվել է 67.7 մլրդ դրամ, իսկ արտաքին ֆինանսավորման ցուցանիշը կազմել է  -15.3 մլրդ դրամ: 

ՀՀ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն` պակասուրդի ֆինանսավորման ներքին աղբյուրներում 23.9 մլրդ դրամ են կազմել փոխառու միջոցներից մուտքերը: Մասնավորապես` 27.4 մլրդ դրամ է մուտքագրվել գանձապետական պարտատոմսերի թողարկումից` կազմելով տարեկան ծրագրով նախատեսվածի 91.4%-ը: Մուրհակների մարման նպատակով ծրագրով նախատեսված վճարումները կատարվել են 100%-ով` կազմելով շուրջ 2.0 մլրդ դրամ: 1.5 մլրդ դրամ ուղղվել է «ՎՏԲ-Հայաստան»-ից ստացված վարկի մարմանը:

Հաշվետու ժամանակահատվածում ներքին ֆինանսական ակտիվների հաշվին պակասուրդի ֆինանսավորումը կազմել է շուրջ 43.8 մլրդ դրամ կամ նախատեսվածի 55.2%-ը: Մասնավորապես` 17.8 մլրդ դրամ ստացվել է տրամադրված ներքին վարկերի վերադարձից, որից 12.2 մլրդ դրամը վճարվել է «Հայռուսգազարդ» ԲԲԸ-ի կողմից: 

Անցած ժամանակահատվածում ՀՀ ռեզիդենտներին պետական բյուջեից տրամադրվել են 6.1 մլրդ դրամի վարկեր: Նշված գումարից շուրջ 5.8 մլրդ դրամը տրամադրվել է ՌԴ կողմից 2009 թվականին Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկի միջոցներից, որից 5 մլրդ դրամը հատկացվել է տնտեսության կայունացման վարկավորման ծրագրի առաջին բաղադրիչի ֆինանսավորման նպատակով, 350 մլն դրամը` «Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոն» հիմնադրամի կողմից հիմնադրված վարկային կազմակերպությանը, 414.2 մլն դրամը` «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓՄՁ-ին: 175 մլն դրամ ուղղվել է Գերմանահայկական հիմնադրամի կողմից իրականացվող մասնավոր փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման վարկային ծրագրին` որպես կառավարության համաֆինանսավորում: Ավելի քան 122.2 մլն դրամ արտոնյալ պայմաններով տրամադրվել է բռնադատված քաղաքացիներին` անհատական բնակարանային շինարարության վարկավորման նպատակով: 

2010 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին պետական բյուջեի ազատ միջոցներից օգտագործվել է շուրջ 32.1 մլրդ դրամ` նախատեսված 78.7 մլրդ դրամի փոխարեն:

Անցած ժամանակահատվածում պետական բյուջեի պակասուրդի արտաքին ֆինանսավորումը կազմել է -15.3 մլրդ դրամ` տարեկան ծրագրով նախատեսված 22.2 մլրդ դրամի դիմաց: Մասնավորապես` 17.4 մլրդ դրամ է կազմել փոխառու միջոցների հաշվին ֆինանսավորումը, -32.7 մլրդ դրամ` ֆինանսական ակտիվները:

Անցած ժամանակահատվածում Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից տրամադրվել են 25.3 մլրդ դրամի վարկային միջոցներ: Արտաքին պարտավորությունների մարմանն ուղղվել է շուրջ 7.9 մլրդ դրամ, որից  5.4 մլրդ դրամը հատկացվել է Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերի գծով պարտքի մարմանը, 199.3 մլն դրամ` ԳԶՄՀ, 88.7 մլն դրամ` ՎԶԵԲ, 128.8 մլն դրամ` ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի նկատմամբ ունեցած պարտքի մարմանը, 1.1 մլրդ դրամ է տրամադրվել Էլեկտրաէներգիայի հաղորդման և բաշխման համակարգի ծրագրի գծով Ճապոնիայի նկատմամբ պարտքի մարմանը, 667.6 մլն դրամ` ԱՄՆ ապրանքային վարկերի մարմանը, 44.1 մլն դրամ` ԱԷԿ-ի վառելիքի չոր պահպանման համակարգի ծրագրի գծով Ֆրանսիայի նկատմամբ պարտքի մարմանը և 285.7 մլն դրամ` Գերմանիայի Դաշնային Հանրապետության նկատմամբ պարտավորությունների մարմանը:

Հաշվետու ժամանակահատվածում 31.0 մլրդ դրամ միջպետական վարկ է տրամադրվել ԼՂՀ-ին: Վրաստանի կողմից միջպետական վարկի գծով կատարվել է 93.6 մլն դրամի վճարում, որից 44.8 մլն դրամը նախորդ տարվա պարտավորությունն է, և Վրաստանի կողմից փոխանցվել է 2009 թվականի դեկտեմբերին, սակայն գանձապետական միասնական հաշվին մուտքագրվել է 2010 թվականի հունվար ամսին: Միջազգային ֆինանսական կազմակերպություններին ՀՀ անդամակցության գծով պարտավորությունների կատարմանն ուղղվել է 733.5 մլն դրամ: Հաշվետու ժամանակահատվածում շուրջ 1.1 մլրդ դրամով ավելացել է արտաքին աղբյուրներից ստացված արտաբյուջետային դրամաշնորհային միջոցների մնացորդը:

19/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.36
-0.98
Եվրո (EUR)
405.41
-2.51
Ռուբլի (RUR)
4.3731
+0.0385
Լարի (GEL)
139.24
-0.36
48670
+298
Արծաթ
670.42
+9.72