2011Թ.-ԻՆ ԱՄՆ-ՈՒՄ ԱՇԽԱՏԱՎԱՐՁԵՐԸ ԿԱՃԵՆ 2.8%-ՈՎ
2011թ.-ին ԱՄՆ-ում աշխատավարձերը կաճեն 2.8%-ով, նախորդ տարվա 2.4%-ի փոխարեն: Պաշտոնական տվյալների համաձայն` 2005-2007թթ.-ների ընթացքում ԱՄՆ-ում աշխատավարձերն աճել էին տարեկան 4%-ով:
Ամենամեծ բարձրացումնեերը գալիք տարի սպասվում են էներգետիկայի (3.6%), առողջապահության (3.3%) ոլորտներում: Ֆինանսական ընկերությունների աշխատակիցների աշխատավարձերը կաճեն 2.9%-ով:
Հետազոտության արդյունքներով, որին մասնակցել են 468 ընկերությունների կադրերի բաժնի ղեկավարներ, պարզվել է, որ ամերիկյան ընկերությունների 4%-ը ներկայումս մտածում է աշխատավարձերը իջեցնելու, 18%-ը` հավելավճարները սառեցնելու մասին: 17%-ն էլ նշել են, որ կրճատեն կենսաթոշակային վճարումները: