ԻՐԱՔՈՒՄ ՆԱՎԹԻ ԱՐԴՅՈՒՆԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՀԱՍԵԼ ԵՆ ՎԵՐՋԻՆ 20 ՏԱՐՎԱ ԱՌԱՎԵԼԱԳՈՒՅՆ ՄԱԿԱՐԴԱԿԻՆ
Իրաքում նավթի արդյունահանումը կազմում է օրական 2.6 միլիոն բարել: Այս մասին հայտարարել է Իրաքի նավթի նախարար Աբդուլ Կարիմ ալ-Լուաիբին: Այս ցուցանիշը ամենամեծն է վերջին 20 տարում`չնայած որ նավթի պաշարներով Իրաքը աշխարհում գրավում է երկրորդ տեղը:
Իրաքի կառավարությունը նախատեսում է կառուցել մի շարք նոր նավթամուղներ, որոնցից երկուսը նախատեսվում է անցկացնել Սիրիա: Նախատեսվում է նաև կառուցել 4 նավթավերամշակող գործարան: Այս բոլոր ծրագրերը կիրականացվեն առաջիկա 3-5 տարիների ընթացքում: