
ՃԱՊՈՆԻԱՅՈՒՄ ԲԱՆԿԻՐՆԵՐԸ ՀԱՎԱՏՈՒՄ ԵՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԱՃԻՆ
Ճապոնական բանկիրների ասոցացիայի նախագահ Մասայուկի Օկուն կանխատեսում է, որ համաշխարհային տնտեսությունը 2011թ.-ին կունենա կայուն աճ: Նրա խոսքերով` դժվար թե ԱՄՆ-ն 2011թ.-ի երկրորդ կիսամյակից շուտ կարողանա հասնել տնտեսության լայնամասշտաբ առողջացմանը:
Միևնույն ժամանակ, Ճապոնիայի բանկիրների ասոցացիայի նախագահը, ով նաև այս երկրի խոշորագույն բանկերից մեկի` Sumitomo Mitsui-ի ղեկավարն է, նշել է, որ առաջիկա տարիներին ասիական երկրները և Բրազիլիան էական ներդրում կունենան համաշխարային տնտեսության աճի ապահովման գործում: