Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Հայաստանից Ռուսաստան առաքանիների քանակն ավելացել է 203%-ով
24/09/2021 19:42
Կիսվել

Հայաստանից Ռուսաստան առաքանիների քանակն ավելացել է 203%-ով

Ռուսաստանի Փոստի միջոցով Հայաստան առաքված ապրանքային ներդրանքով առաքանիների թիվն անցյալ տարում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 90 տոկոսով։ Նշված ամբողջ ժամանակահատվածում ընկերությունն առաքել է ավելի քան 36 000 առաքանի։

Դեպի Հայաստան արտահանման ընդհանուր ծավալներում աճի ամենաարագ տեմպով աչքի են ընկնում ծանրոցները․ մեկ տարվա ընթացքում դրանց քանակն ավելացել է գրեթե 5 անգամ՝ 4600-ից հասնելով 22 200-ի։ Հայաստանից Ռուսաստան ուղարկված ծանրոցների և մանր կապոցների թիվն ավելացել է 3 անգամ՝ հասնելով 29 000-ի։ Հայաստանից Ռուսաստան առաքումների ընդհանուր ծավալներն աճել են 8 անգամ՝ 15 տոննայից հասնելով 126 տոննայի, հատկապես՝ խոշոր աճ է նկատվում ծանրոցների/կապոցների ծավալներում․ դրանք ավելացել են 10 անգամ։

Ռուսաստանի Փոստի Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) երկրների շարքում ամենաարագ աճող արտահանման ուղղությունը Հայաստանն է։ Համեմատության համար կարելի է նկատել, որ Ռուսաստանի փոստի կողմից ԵԱՏՄ երկրներ ուղարկված առաքանիների թիվը 2021 թվականի 9 ամսվա ընթացքում աճել է 14%-ով։

Երկրների միջև ապրանքափոխանակությունը մեծացնելու նպատակով Ռուսաստանի Փոստը և ՀայՓոստը համաձայնության են եկել Հայաստանից Ռուսաստան և հակառակ ուղղությամբ առաքման սակագների գրեթե եռապատիկ նվազեցման մասին։ 2020 թ․ դեկտեմբերից «Երկու մայրաքաղաքների սակագների» համաձայն ուղարկված մինչև 1 կգ․ քաշով ծանրոցների առաքումը Ռուսաստանից Հայաստան և Հայաստանից Մոսկվա ու Մոսկվայի մարզ արժե 420 ՌԴ ռուբլի՝ ԱԱՀ-ն ներառյալ (2950 դրամ)։ Յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար հավելավճարը կազմում է 180 ՌԴ ռուբլի (1250 դրամ)։ Հայաստանից Ռուսաստանի մյուս բոլոր մարզեր առաքումն արժե 860 ռուբլի (6000 դրամ) մինչև 1 կգ․ քաշով ծանրոցների դեպքում և 215 ռուբլի (1500 դրամ) յուրաքանչյուր լրացուցիչ կիլոգրամի համար։

«Առաքման սակագների նվազեցումը դեպի ԵԱՏՄ երկրներ, ռուսական ապրանքների արտահանման խթանման ուղղությամբ Ռուսաստանի Փոստի մեծ ծրագրի մի մասն է։ Եվ մենք ուրախ ենք, որ մեր աշխատանքն այդ ուղղությամբ նման լավ արդյունքներ է ապահովում։ Հուսով ենք, որ առաքման մատչելի սակագները կշարունակեն հետագայում ևս նպաստել Հայաստանի և Ռուսաստանի միջև ապրանքաշրջանառության աճին և աջակցել մեր արտահանողներին»,— նշում է «Ռուսաստանի Փոստ» բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Մաքսիմ Ակիմովը։

«Ուրախ ենք, որ մեր ընկերությունների միջև համագործակցությունն մեծ տեմպերով է զարգանում։ Հաշվի առնելով, որ Ռուսաստանի փոստը շուկայի խոշորագույն խաղացողն է և մեր ռազմավարական գործընկերը, աճի տեմպերը կպահպանվեն առաջիկայում ևս։ Ակնհայտ է, որ մեր փոխհարաբերությունների ներուժը սպառված չէ, ինչի մասին է վկայում հայկական ապրանքների արտահանման շարունակական աճը դեպի ռուսական շուկա: Մենք ակնկալում ենք աճ նաև վաճառքների ոլորտում՝ ռուսական կոմերցիոն հարթակների հետ համագործակցության շրջանակներում, ինչպիսիք են Օզոնը, Wildberries-ը, AliExpress-ը, որոնք Ռուսաստանի փոստի միջոցով  ապրանքներ են ուղարկում Հայաստան», – նշեց ՀայՓոստի գլխավոր գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը։

Ներկայումս Ռուսաստանի Փոստն իրականացնում է մանրածախ արտահանվող առաքումների ընդհանուր քանակի ավելի քան 25%-ը և հեռավոր արտասահման արտահանողների բոլոր առաքումների 90%-ը։ Արտահանողների զգալի մասը բաղկացած է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչներից, ինչպիսիք են, օրինակ, ռուսական ձեռագործ աշխատանքների հեղինակները, Ռուսաստանի մարզերից երիտասարդ ստեղծագործողները, զարդերի, հագուստի և կոշկեղենի արտադրողները։ Փոստի արտահանումների ծավալում փոքր և միջին բիզնեսների քանակը տարեցտարի աճում է։ 2021 թ առաջին կիսամյակի արդյուքների համաձայն՝ փոքր և միջին բիզնեսներից ստացված արտահանումների ծավալը 2020 թ նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 23%-ով:

«ՀայՓոստ» փակ բաժնետիրական ընկերությունն Հայաստանի Հանրապետության փոստային կապի ազգային օպերատորն է: 1992թ.-ից «ՀայՓոստ» ՓԲԸ-ն դարձել է Միացյալ ազգերի կազմակերպության մասնագիտացված գործակալության` Համաշխարհային փոստային միության անդամ՝ ներկայացնելով Հայաստանը միջազգային փոստային համագործակցության ասպարեզում: «ՀայՓոստ» ՓԲԸ-ն ողջ ՀՀ-ում ունի գրեթե 850 փոստային բաժանմունք, մատուցում է փոստային, կորպորատիվ և ֆինանսական ծառայություններ:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85