ՀՀ Կենտրոնական բանկ. դրամի փոխարժեք և ոսկու գին 25/09/21
ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` սեպտեմբերի 25-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 1.42 դրամով և կազմել 480.82 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.66 դրամով և կազմել 564.15 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 6.60 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.95 դրամով և կազմել 658.77 դրամ:
Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.
Ոսկու գինը նվազել է 129.37 դրամով և կազմել 27003.29 դրամ: Արծաթի գինը նվազել է 2.28 դրամով և կազմել 350.29 դրամ: Պլատինի գինը նվազել է 261.30 դրամով և կազմել 14979.5 դրամ: