Աշխարհ

USD BUY - 362.00+0.00 USD SELL - 364.00+0.00
EUR BUY - 409.00-1.00 EUR SELL - 414.00-2.00
OIL:  BRENT - 107.01+2.52 WTI - 94.02+1.71
COMEX:  GOLD - 4132.40-3.63 SILVER - 61.22-4.34
COMEX:  PLATINUM - 1714.70-4.78
LME:  ALUMINIUM - 3255.00-0.31 COPPER - 14618.00-0.88
LME:  NICKEL - 16481.00-0.91 TIN - 53898.00-0.58
LME:  LEAD - 1920.00-0.83 ZINC - 3901.50-0.22
FOREX:  USD/JPY - 157.3+0.07 EUR/GBP - 1.1362-0.23
FOREX:  EUR/USD - 1.1362-0.23 GBP/USD - 1.3242-0.07
STOCKS RUS:  RTSI - 839.39-1.17
STOCKS US: DOW JONES - 51481.51-0.67 NASDAQ - 26820.38-0.92
STOCKS US: S&P 500 - 7683.69-0.77
STOCKS JAPAN:  NIKKEI - 65481.27-0.60 TOPIX - 4041.13-1.72
STOCKS CHINA:  HANG SENG - 24523.57-0.48 SSEC - 3830.45+0.18
STOCKS EUR:  FTSE100 - 10684.88-0.10 CAC40 - 8078.48+0.01
STOCKS EUR:  DAX - 25374.42-0.13
29/09/2026  CBA:  USD - 363.18-0.16 GBP - 480.71-0.93
29/09/2026  CBA:  EURO - 412.14-1.05
29/09/2026  CBA:  GOLD - 48394-1382 SILVER - 716.12-43.36
2010Թ.-ԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՐՃԱՏԵԼ Է ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՆ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷՐ
10/01/2011 14:50
Կիսվել

2010Թ.-ԻՆ ՀՈՒՆԱՍՏԱՆԸ ԿՐՃԱՏԵԼ Է ԲՅՈՒՋԵԻ ՊԱԿԱՍՈՒՐԴՆ ԱՎԵԼԻՆ, ՔԱՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԷՐ

Հունաստանի Ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, երկրի բյուջեի պակասուրդը 2010թ.-ին նախորդ տարվա համեմատ կրճատվել է 36.5%-ով` նախատեսված 33.3%-ի փոխարեն:

Բյուջեի ծախսերը կրճատվել են 9%-ով` նախատեսված 7.5%-ի փոխարեն, իսկ եկամուտների աճը կազմել է 5.5%` նախատեսված 6%-ի փոխարեն:

2010թ.-ի արդյունքներով Հունաստանի բյուջեի պակասորդը կազմել է 19.6 միլիարդ եվրո: Հիշեցնենք, որ 2009թ.-ին ցուցանիշը կազմել էր 30 միլիարդ եվրո:

Երկու տարի շարունակական անկումից հետո Հունաստանի տնտեսության աճ նախատեսվում է 2012թ.-ից ոչ շուտ: 2011թ.-ին կշարունակվի բյուջեի ծախսերի կրճատման ծրագիրը:

Հիշեցնենք, որ Հունաստանը հայտնվել էր ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում դեռևս 2009 թվականին աշնանը, երբ երկրի պետական բյուջեի պակասուրդը հատեց այս երկրի համար ռեկորդային` ՀՆԱ-ի 12%-ի սահմանագիծը: Հետագայում, hամաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամով պայմանավորված, Հունաստանի պարտքային խնդիրներն էլ առավել սրվեցին, և երկրի կառավարությունը ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով դիմեց Արժույթի Միջազգային Հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրամիությանը:

Մայիսի 2-ին այս երկու կառույցները հաստատեցին Հունաստանի ֆինանսական աջակցության փաթեթը` 110 մլրդ եվրո ընդհանուր ծավալով: Նախատեսվող ֆիանսական աջակցության դիմաց Հունաստանը պարտավորվել է կրճատել երկրի բյուջետային պակասուրդը;

 

AMP
29/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.18
-0.16
Եվրո (EUR)
412.14
-1.05
Ռուբլի (RUR)
4.3187
+0.0144
Լարի (GEL)
139.42
-0.11
48394
-1382
Արծաթ
716.12
-43.36