Տնտեսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Ժողովուրդ․ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64.76 հազար ուղևոր
01/10/2021 10:03
Կիսվել

Ժողովուրդ․ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64.76 հազար ուղևոր

«Այս տարվա հունվար-օգոստոս ամիսների արդյունքներով՝ Հայաստանից ինքնաթիռով մեկնել և չի վերադարձել 64 հազար 76 ուղևոր: «Ժողովուրդ» օրաթերթը ՀՀ քաղաքացիական ավիացիայի պետական կոմիտեից տեղեկացավ, որ «Զվարթնոց» օդանավակայանից հունվար-օգոստոս ամիսներին մեկնել է 701 հազար 750, իսկ ժամանել 653 հազար 697 ուղևոր, այսինքն՝ չի վերադարձել 48 հազար 53 քաղաքացի:

«Շիրակ» օդանավակայանից այս տարվա 8 ամիսներին մեկնել է 42 հազար 141, վերադարձել` 26 հազար 118 ուղևոր՝ 16 հազար 23 ուղևորով պակաս: Ի դեպ, ինքնաթիռով մեկնած և չվերադարձածների թիվը, չի կարելի ասել, որ ամբողջությամբ արտացոլում է արտագաղթի պատկերը, քանի որ բազմաթիվ քաղաքացիներ նախընտրում են ցամաքային ճանապարհը: Եթե այն լիարժեք բացվի, ապա այս ցուցանիշը մի քանի անգամ կավելանա:

Մյուս կողմից՝ տեղեկացնենք, որ Գյումրու «Շիրակ» օդանավակայանը հուլիսի 15-ից մինչև սեպտեմբերի 15-ը չի շահագործվել։ «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ օդանավակայանն իրականում փակվել է վերանորոգման և հետագայում ռազմական նշանակության ծառայելու համար, այն նաև ծառայելու է ռազմական օդանավերի համար։ Այժմ այն բաց է, շահագործվում է, և այս ցուցանիշն առաջիկայում ևս կփոփոխվի», – գրում է օրաթերթը։

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12