Տնտեսական

USD BUY - 363.50+0.00 USD SELL - 365.00-0.50
EUR BUY - 422.00+3.00 EUR SELL - 426.50+1.50
OIL:  BRENT - 91.79+0.16 WTI - 85.82+0.25
COMEX:  GOLD - 4493.00+3.35 SILVER - 65.73+2.80
COMEX:  PLATINUM - 1816.70+5.15
LME:  ALUMINIUM - 3220.50+1.15 COPPER - 13986.50+1.42
LME:  NICKEL - 16751.00-2.89 TIN - 54819.00-0.81
LME:  LEAD - 1887.00+0.51 ZINC - 3693.00+1.37
FOREX:  USD/JPY - 158.43-0.62 EUR/GBP - 1.1676+0.84
FOREX:  EUR/USD - 1.1676+0.84 GBP/USD - 1.3611+0.55
STOCKS RUS:  RTSI - 803.89+1.17
STOCKS US: DOW JONES - 53463.05+0.22 NASDAQ - 26331.09+0.16
STOCKS US: S&P 500 - 7707.98+0.21
STOCKS JAPAN:  NIKKEI - 65326.42-3.16 TOPIX - 4012.31-3.09
STOCKS CHINA:  HANG SENG - 25495.07+0.09 SSEC - 3894.42-2.40
STOCKS EUR:  FTSE100 - 10743.35+0.14 CAC40 - 8501.91-0.09
STOCKS EUR:  DAX - 26091.33-0.14
19/08/2026  CBA:  USD - 364.96-0.29 GBP - 494.85+0.85
19/08/2026  CBA:  EURO - 423.65+0.84
19/08/2026  CBA:  GOLD - 51670-68 SILVER - 763.87-6.59
Արմեն Հարությունյանը խոսել է հայկական գինու՝ միջազգային շուկա դուրս գալու հեռանկարների մասին
04/10/2021 17:30
Կիսվել

Արմեն Հարությունյանը խոսել է հայկական գինու՝ միջազգային շուկա դուրս գալու հեռանկարների մասին

Վերջին 20 տարվա ընթացքում Հայաստանը որակական առաջընթաց է գրանցել գինեգործության բնագավառում, ինչը գլխավորապես պայմանավորված է խոշոր ներդրումներով, ինչպես նաև խաղողագործությանը և խաղողի նոր տեսակների մշակմանը հատկացված ավելի մեծ ուշադրությամբ: Այդ մասին ճեպազրույցի ընթացքում ասել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Ագրոարդյունաբերական վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը:

Անդրադառնալով այն հարցին, թե որքանո՞վ է մրցունակ հայկական գինեգործությունը և ի՞նչ հեռանկարներ ունեն հայ գինեգործները դուրս գալու ոչ միայն Եվրասիական տնտեսական միության, այլև երրորդ երկրների շուկաներ, Արմեն Հարությունյանը պատասխանել է, որ գինու յուրաքանչյուր շշի որակը կախված է հսկայական թվով գործոններից, որոնցից գլխավորը գինի արտադրողի վերաբերմունքն է իր գործին:

«Եթե սիրեն այդ գործը՝ վերջնական արդյունքը շատ որակյալ կլինի, և շուկան կգնահատի այդ ապրանքը», – ասել է Արմեն Հարությունյանը:

ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրենը նկատել է, որ գինեգործության բնագավառում դրական առաջընթաց է նկատվում հետխորհրդային ողջ տարածաշրջանում, և դա արդյունքն է այն բանի, որ նախկին Խորհրդային հանրապետությունների կառավարություններն ավելի մեծ ուշադրություն են դարձնում գյուղատնտեսության նշված մասնաճյուղին, քանի որ գինին, ընդհանրապես, մրցունակ ապրանք է շուկայում:

Հարությունյանի խոսքով՝ մրցակցությունը գինեգործության ոլորտում ընթանում է մի կողմից «հին երկրների» միջև՝ ինչպիսիք են Ֆրանսիան և Իտալիան, և մյուս կողմից՝ «նոր աշխարհի» միջև, որի ներկայացուցիչներն են Ավստրալիան, լատինաամերիկյան երկրները, որոնք զգալի հաջողությունների են հասել նշված բնագավառում:

Հարությունյանի խոսքով՝ ԵԱՏՄ-ի մյուս երկրներում նույնպես առաջընթացը գինեգործության ոլորտում ակնհայտ է:

Ինչ վերաբերում է Հայաստանին՝ Ագրոարդյունաբերական վարչության ղեկավարն ասում է, որ իր տպավորությամբ՝ վերջին 20 տարիներին Հայաստանը որակական առաջընթաց է գրանցել գինեգործության բնագավառում, ինչը կատարված հսկայական աշխատանքի և, մասնավորապես, խաղողագործության բարելավման և տեղական էնդեմիկ նոր տեսակների մշակման արդյունքն է: Այդ տեսակներն, ըստ Հարությունյանի, իրենց տեղն են գտնում աշխարհի լավագույն շուկաներում:

«Քանի որ այս ոլորտը շատ մրցակցային է, ինձ թվում է, որ անհրաժեշտ է աշխատել ինչպես կրթական նախագծերի տեսանկյունից, այնպես էլ՝ կիրառել այն ավանդական մեթոդները, որոնք կարող են որպես տարբերվող գործոն ծառայել՝ գինու այլ տեսակների հետ համեմատ: Հայաստանում այդ մեթոդներից է, օրինակ, գինու արտադրությունն, այսպես կոչված՝ կարասներում, ոչ թե տակառներում: Թեև, կաղնու տակառների մեջ գինի արտադրելու հրաշալի պրակտիկա նույնպես կա: Բայց պետք է ասեմ, որ եթե խորհրդային տարիներին Հայաստանն ավելի շատ աշխատում էր կոնյակի արտադրության ուղղությամբ, և ձեռքբերումներն այդ ոլորտում, կարծում եմ, ակնհայտ են, ապա վերջին 20 տարվա ընթացքում որակական տեղաշարժ է եղել գինեգործության բնագավառում: Ըստ իս՝ դա պայմանավորված է ինչպես խոշոր ներդրումներով, այնպես էլ խաղողագործությանը, խաղողի որակին հատկացված ավելի մեծ ուշադրությամբ», – մեկնաբանել է ԵՏՀ Ագրոարդյունաբերական վարչության տնօրենը՝ ընդգծելով նաև այն հիմնադրամի դերը, որն առաջ է մղում հայկական գինին միջազգային շուկաներում:

«Հայկական գինեգործության հաջողությունը նաև ճիշտ դիրքավորման արդյունքն է, քանի որ Հայաստանն իսկապես ունի գինեգործության հետ կապված պատմություն, և եթե այն ճիշտ մատուցվի ամբողջ աշխարհին, ապա, ինձ թվում է, հայկական գինեգործությունը հրաշալի արդյունքների կհասնի: Բայց պետք է նաև աշխատել տեղի շուկայի վրա գինու սպառման ծավալներն ավելացնելու համար: Եվ գինու, որպես խմիչքի, ճիշտ դիրքավորումը կնպաստի նրան, որ մեր երկրներում արտադրվող գինիները հանրամատչելի կլինեն ինչպես ԵԱՏՄ շուկայում, այնպես էլ երրորդ երկրների շուկաներում», – ասել է Արմեն Հարությունյանը՝ շեշտելով, որ գինեգործության բնագավառում հսկայական աշխատանք է կատարվում եվրասիական ողջ տարածաշրջանում, և այս ոլորտում մեծ ներուժ կա:

19/08/2026
դրամ
Դոլար (USD)
364.96
-0.29
Եվրո (EUR)
423.65
+0.84
Ռուբլի (RUR)
4.2866
-0.0186
Լարի (GEL)
139.64
-0.17
51670
-68
Արծաթ
763.87
-6.59