
ՀՆԴԿԱԿԱՆ ԱՎԻԱԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆԱԹԻՌՆԵՐԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅԱՆ ՌԵԿՈՐԴԱՅԻՆ ՊԱՏՎԵՐ Է ՏՎԵԼ AIRBUS-ԻՆ
Հնդկական IndiGo Airlines ավիաընկերությունը ստորագրել է նախնական համաձայնագիր` եվրոպական Airbus SAS ավիակոնցեռնից 180 հատ A320 ինքնաթիռ գնելու վերաբերյալ: Պայմանագրի ընդհանուր արժեքը կազմում է 15.6 միլիարդ դոլար: Հատկանշական է, որ այն իր ծավալով ամենամեծ պատվերն է քաղաքացիական ավիացիայի պատմության մեջ:
Նածատեսվում է, որ այս ինքնաթիռների վրա կտեղադրվեն կատարելագործված շարժիչներ:
Airbus-ը թողարկել է 4.5 հազար A320 ինքնաթիռ աշխարհի 310 ավիաընկերությունների համար: Բացի այդ, Airbus-ը ունի շուրջ 1.3 հազար A320 ինքնաթիռի արտադրության պատվեր: