
ԲՐՅՈՒՍԵԼԸ ԽՈՐՀՈՒՐԴ Է ՏԱԼԻՍ ԵՄ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՄԻՋՈՋՆԵՐ ԽՆԱՅԵԼ «ՎԱՏ ՕՐՎԱ» ՀԱՄԱՐ
Եվրահանձնաժողովի նախագահ Խոսե Մանուել Բարոզոն հայտարարել է, որ ավելի լավ է աշխատել առաջանցիկ տեմպերով, քան հետո լրացնել բացթողածը: Նա նշել է, որ ԵՄ անդամ բոլոր երկրները ներկայացնում են Եվրագոտին` միասնական արժույթ, միասնական տնտեսական տարածք, և, հետևապես, պարտավոր են շուկաներին տալ ազդակներ, որ ԵՄ երկրները պատրաստ են անել ամեն ինչ եվրոյի փրկության համար: Բարոզոն նաև խորհուրդ է տվել ԵՄ երկրներին որոշակի ֆինանսական միջոցներ տնտեսել հավանական «վատ օրերի» համար:
Միևնույն ժամանակ, վերլուծաբանները գտնում են, որ Հունաստանի և Իռլանդիայի խնդիրները անցյալում են, իսկ նոր խնդիրներն, ամենայն հավանականությամբ, կապված կլինեն Պորտուգալիայի և Իսպանիայի հետ: