
STANDARD BANK-Ը ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄ Է ՊՂՆՁԻ, ԱՆԱԳԻ ԵՎ ՆԻԿԵԼԻ ԳՆԵՐԻ ԱՃ
Standard Bank-ի վերլուծաբանների կանխատեսումների համաձայն, պղնձի գները 2011թ.-ին կաճեն 22% -ով: Standard Bank-ի վերլուծաբան Լեոն Վեսթգեթը կարծում է, որ 2011թ.-ին պղնձի միջին գինը կկազմի 9200 դոլար մեկ տոննայի համար: 2010թ.-ին պղնձի միջին գինը կազմել է 7557 դոլար, իսկ 2012թ.-ին այն կարող է գերազանցել 10 հազար դոլարը:
Ինչ վերաբերում է մյուս մետաղներին, ապա 2011թ.-ին անագի մեկ տոննան կարժենա 28 հազար դոլար, 2012թ.-ին` 29.5 հազար դոլար, իսկ նիկելի կարժենա համապատասխանաբար 23.2 հազար դոլար և 22 հազար դոլար մեկ տոննայի համար: