
ԳԵՅԹՆԵՐ – ԵՎՐԱՄԻՈՒԹՅՈՒՆԸ ԿԿԱՐՈՂԱՆԱ ԿԱՆԳՆԵՑՆԵԼ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԻ ՏԱՐԱԾՈՒՄԸ
Եվրամիության իշխանությունները կարող են կանխել տարածաշրջանում պարտքային ճգնաժամի տարածումը: Վստահորեն հայտարարել է ԱՄՆ-ի Ֆինանսների նախարար Թ. Գեյթները:
Գեյթները նշել է, որ ինքը բավական մեծ ժամանակ է ծախսել Եվրոպայի իր գործընկերների հետ «իրադարձություններից առաջ անցման» մեթոդները քննարկելու համար:
Չորեքշաբթի Եվրահանձնաժողովը կարծիք էր հայտնել, որ Եվրամիության միջին տարեկան աճը առաջիկա տաս տարիների ընթացքում կլինի մոտ 1.5%, եթե վճռականորեն չիրականացվեն կառուցվածքային բարեփոխումներ:
Եվրահանձնաժողովը կոչ է արել միության անդամ երկրներին իրականացնել անհրաժեշտ կառուցվածքային բարեփոխումներ, մասնավորապես, անհրաժեշտության դեպքում բարձրացնել կենսաթոշակային տարիքը, հարկերը և իրականացնել գործազրկության կրճատման քաղաքականություն: