Աշխարհ

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐՆ ԱՅԺՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆՈՎ
13/01/2011 19:40
Կիսվել

ԷՅՉ-ԷՍ-ԲԻ-ՍԻ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐՆ ԱՅԺՄ ԿԱՐՈՂ ԵՆ ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ ՉԻՆԱԿԱՆ ՅՈՒԱՆՈՎ

Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի ներկա և ապագա իրավաբանական անձ հաճախորդները, որոնք ներգրավված են Չինաստանի հետ առևտրային բիզնես գործառույթներում, այժմ դեպի Չինաստան իրենց փոխանցումներն ու արտաքին առևտրի վճարումները կարող են իրականացնել չինական յուանով: Այս մասին «Բիզնես 24»-ին  տեղեկացնում են Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստան բանկից:

Վերջերս, Չինաստանի Ժողովրդական Բանկի իրականացրած փոփոխությունների արդյունքում, այն քաղաքների և մարզերի ծածկույթը, որոնցում գործող կազմակերպությունները  իրավունք ունեն արտաքին առևտրի վճարումներ իրականացնել չինական յուանով, ընդլայնվել է մինչև 20-ը` ներառելով Շանհայը, Գուանգդոնգը, Պեկինը, Գունքսին, Սիչուանը և այլ քաղաքներ:

Նոր ծառայությունը շահեկան է կազմակերպությունների համար, քանի որ այն հնարավորություն է ընձեռում վճարումներ իրականացնել առանց արտարժույթի փոխանակման լրացուցիչ ծախսերի, ստանալ փոխանցումներ Չինական յուանով և ազատորեն փոխանակել այն այլ արժույթների:

«Ըստ Ազգային Վիճակագրական Ծառայության տվյալների, Հայաստանի հետ ապրանքաշրջանառության ծավալների ցուցանիշով Չինաստանը գրավում է երկրորդ տեղը: Էյչ-Էս-Բի-Սի-ի մասնագետների իրականացրած հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ Չինաստանը գլխավորում է այն երկրների ցանկը, որոնց հետ մեր հաճախորդները առևտրային գործառնություններ են իրականացնում: Չինական յուանով փոխանցումների ծառայության հայաստանյան շուկա ներմուծումը լիովին համահունչ է միջազգային բիզնեսի համար Հայաստանում լավագույն բանկը լինելու մեր ռազմավարությանը հետ: Այն նաև Էյչ-Էս-Բի-Սի-ի հաճախորդների համար դյուրին է դարձնում Չինաստանի հետ առևտրային բիզնես վարելու գործընթացը», – ասել է Ասթրիդ Քլիֆֆորդը` Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի Գլխավոր գործադիր տնօրենը:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69