
ՖՐԱՆՍԻԱՆ «ԽՆԴՐՈՒՄ Է» ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱՅԻՆ ՕԳՆԵԼ ՓՐԿԵԼ ԵՎՐՈՆ
Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կոչ է արել Մեծ Բրիտանիային աջակցել եվրոյի փրկությանը և քայլեր անել եվրոպական ինտեգրացման ուղղությամբ: Ֆրանսիայի վարչապետի խոսքերով` Մեծ Բրիտանիան չի հանդիսանում Եվրագոտու անդամ երկիր, սակայն եվրոյի կործանումը աղետալի կլինի նաև Մեծ Բրիտանիայի համար, քանի որ այս երկրի տնտեսությունը սերտորեն կապված է միացյալ Եվրոպայի հետ:
Շուտով տեղի կունենա Ֆրանսիայի վարչապետի այցը Լոնդոն, որտեղ նա կհանդիպի իր պաշտոնակցի` Դևիդ Կեմերոնի հետ: Բանակցությունները նվիրված կլինեն միացյալ եվրոպական արժույթի հետագա ճակատագրին:
Մեծ Բրիտանիան շրջանառության մեջ օգտագործում է իր ֆունտ ստերլինգը և, ըստ վերլուծաբանների, չի պատրաստվում հրաժարվել իր արժույթից` հօգուտ եվրոյի: