2010Թ.-ԻՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ՆՎԱԶԵԼ Է 5.5%-ՈՎ
2010թ.-ին ավտոմեքենաների վաճառքի ծավալները ԵՄ-ում նվազել են 5.5%-ով` կազմելով 13.3 միլիոն ավտոմեքենա: Այս մասին հայտարարել է Ավտոարտադրողների եվրոպական միությունը: Այս միության վերլուծաբանների գնահատմամբ, 2010թ.-ի սկիզբը բավականին հուսադրող էր ավտոարտադրողների համար, քանի որ տարվա սկզբում արձանագրվել էր վաճառքի ծավալների 9.2% աճ: Տարվա ընթացքում, սակայն, գրանցվել էր աճի տեմպերի անկում, իսկ տարվա վերջում`վաճառքի ծավալների անկում:
Ավտոմեքենաների վաճառքի ծավալների ամենամեծ անկումն արձանագրվել է Իսպանիայում`-23.9%, Իտալիայում`-21.7% և Մեծ Բրիտանիայում` -18%: