
AIG-Ն ՄԱՐՈՒՄ Է ԻՐ ՊԱՐՏՔԵՐԸ
Նախկինում աշխարհի ամենախոշոր ապահովագրական ընկերությունը` American International Group Inc.-ը (AIG), Նյու-Յորքի Դաշնային Պահուստային բանկին վճարել է 21 միլիարդ դոլար և ամբողջությամբ մարել ճգնաժամային 2008թ.-ին իրեն տրամադրած վարկը:
Նշենք, որ այսօր ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը պատկանում է AIG-ի բաժնետոմսերի 92%-ը:
Հիշեցնենք, որ ճգնաժամի պայմաններում ԱՄՆ կառավարությունը AIG-ին տրամադրել էր 170 միլիարդ դոլարի վարկ, որն արդեն իսկ մասամբ մարվել է և այժմ կազմում է 95 միլիարդ դոլար:
Փորձագետների գնահատականներով, ընկերության 92% բաժնետոմսերը գնահատվում են 75 միլիարդ դոլար:
ԱՄՆ-ի Ֆինանսների նախարարությունը նախատեսում է իր մասնաբաժինը վաճառել մաս-մաս, որպեսզի վերադարձնի պետության փողերը: