17/01/2011 12:21
ԱՄՆ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՐՏՔԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՌԵԿՈՐԴԱՅԻՆ` 14 ՏՐԻԼԻՈՆ ԴՈԼԱՐ
ԱՄՆ պետական պարտքը հասել է իր պատմական առավելագույն մակարդակին: ԱՄՆ ֆինանսների նախարարության հրապարակած տվյալների համաձայն, ԱՄՆ պետական պարտքն այսօր կազմում է 14 տրիլիոն դոլար: Այս գումարից ԱՄՆ յուրաքանչյուր բնակչին բաժին է ընկնում շուրջ 45 հազար դոլար:
Նշենք, որ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը մինչ այս կանխատեսել էր 2010 թվականի ավարտին ԱՄՆ պետական պարտքի առավել ցածր մակարդակ` 13,6 տրիլիոն դոլարի սահմաններում:
Սպասվում է, որ 2015 թվականին ԱՄՆ պետական պարտքը կկազմի 19,6 տրիլիոն դոլար` գերազանցելով երկրի ՀՆԱ-ի 100%-ը:
Վերլուծաբանների գնահատմամբ` ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմին անհրաժեշտ է մշակել հստակ քայլեր` ուղղված երկրի բյուջեի պակասուրդի կրճատմանը, քանի որ պետական պարտքի ներկայիս մակարդակը լուրջ վտանգ է ներկայացնում երկրի տնտեսության համար:
Նշենք, որ ԱՄՆ պետական պարտքը գրանցել է աճի զգալի տեմպեր` առավելապես պայմանավորված հակաճգնաժամային ծրագրերի շրջանակներում տնտեսական տարբեր գործընթացներում պետական միջամտության խորացման և տարբեր կառույցներին ֆինանսական աջակցության տրամադրման գործառույթներով:
04/09/2026
դրամ
Դոլար (USD)
363.85
-0.34
Եվրո (EUR)
422.87
+0.34
Ռուբլի (RUR)
4.2067
+0.0095
Լարի (GEL)
139.19
-0.01
Արծաթ
767.92
+22.12
10:50 05/09/26
10:30 05/09/26
19:47 04/09/26
