ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ԿՍԱՀՄԱՆՎԻ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՆՈՐ ՀԱՐԿ
Ըստ պաշտոնական վիճակագրության` Չինաստանում անշարժ գույքի գները դեկտեմբերին նույնպես շարունակել են աճել, բայց համեմատաբար դանդաղ տեմպերով (0.3%): Ընդհանուր առմամբ, 2010թ.-ին Չինաստանում անշարժ գույքի գները 2009թ.-ի համեմատ աճել են 6.4%-ով: Խոշոր բնակավայրերում աճը ավելի արագ է եղել, մասնավորապես Շանհայում անշարժ գույքի գներն աճել են 26%-ով, իսկ Չունցինում` 30%-ով:
Գների արագ աճը անհանգստացնում է Չինաստանի կառավարությանը, որոնք վախենում են «տնտեսական փուչիկների» առաջացումից: Փորձելով կանխել գների հետագա արագ աճը` Չինաստանի կառավարությունը մտադիր է սահմանել նոր հարկատեսակ` անշարժ գույքի հարկ, որը կկազմի 0.4%-ից 0.8%: