Եվրոպայում գազի գինն իջել Է մինչեւ 980 դոլար
Եվրոպայում գազի գինը Լոնդոնի ICE սակարանում հոկտեմբերի 18-ին սակարկությունների բացմանն իջել է հազար խորանարդ մետրի դիմաց մինչեւ 980 դոլար, վկայում են առեւտրական հարթակի տվյալները: Նիդեռլանդների TTF հաբի սակարկություններում նոյեմբերի ապառնագրի արժեքն իջել է մնչեւ 983,5 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց: Նախորդ առեւտրական օրվա համեմատությամբ գնի ընդհանուր անկումը կազմում է շուրջ 10 տոկոս:
TTF-ն պատմական ռեկորդը սահմանել է հոկտեմբերի 6-ին, երբ գազի գինը գերազանցել է 1900 դոլարը հազար խորանարդ մետրի դիմաց, բայց դրանից հետո սկսել է շեշտակիորեն իջնել: Եվրոպայի գազի շուկայում գների բարձր անկայունությունը կապված Է, այդ թվում, գազի պահեստարանների ցածր լցվածությամբ առաջիկա ձմռանից առաջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: