AIRBUS-Ն ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ BOEING-ԻՑ
Եվրոպական առաջատար ավիաշինական Airbus կոնցեռնը 2010թ.-ին ստացված պատվերների քանակով առաջ է անցել ամերիկյան Boeing-ից: Նախորդ մեկ տարվա ընթացքում Boeing-ը ստացել է 510 պատվեր, իսկ Airbus-ը` 574 պատվեր: Այս ցուցանիշներով Airbus-ը համաշխարհային առաջատար է:
Հատկանշական է, որ 2010 թվականի արդյունքներով Airbus-ը գերազանցեց իր նախորդ տարվա ռեկորդը, որը կազմում էր 498 ինքնաթիռ: Մեկ տարվա ընթացքում կատարած պատվերների ընդհանուր գումարը կազմել է 74 միլիարդ դոլար:
Ներկա պահին Airbus-ը ունի ընդհանուր առմամբ 3552 պատվեր, որոնց ընդհանուր արժեքը կազմում է 480 միլիարդ դոլար: