2010Թ.-ԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԸ ՆԵՐԳՐԱՎԵԼ Է 105.74 ՄԼՐԴ ԴՈԼԱՐԻ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ
2010թ.-ին Չինաստանի տնտեսությունում օտարերկրյա ուղղակի ներդրումներն աճել են 17.4%-ով և կազմել 105,74 միլիարդ դոլար: Այս մասին հաղորդում է Չինաստանի առևտրի նախարարությունը:
Փորձագետների կանխատեսմամբ, 2011թ.-ին դեպի Չինաստանի տնտեսություն արտասահմանյան կապիտալի ներհոսքը կարող է դանդաղել, բայց, այդուհանդերձ, Չինաստանը 2011թ.-ին կունենա օտարերկրյա ներդրումների 10% աճ:
2006-2010թթ.-ների ընթացքում օտարերկրյա ուղղակի ներդրումները 2001-2005թթ.-ների համեմատ աճել են շուրջ 1.5 անգամ և կազմել 420 միլիարդ դոլար:
Այժմ Չինաստանը օտարերկրյա ներդրումների ծավալով աշխարհում գրավում է երկրորդ տեղը: