ԳԵՐՄԱՆԻԱՆ ՄԵՂԱԴՐԵԼ Է ԲԱՐՈԶՈՒՅԻՆ ԵՎՐՈԳՈՏՈՒ ՃԳՆԱԺԱՄԻ ԽՈՐԱՑՄԱՆԸ ՆՊԱՍՏԵԼՈՒ ՄԵՋ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե-Մանուել Բարոզուն ԵՄ անդամ երկրներին օգնելու համար նախատեսված հակաճգնաժամային հիմնադրամի միջոցների ավելացմանն ուղղված իր հայտարարություններով նպաստում է եվրագոտում ճգնաժամի բարդացմանը:
Նման հայտարարություն է արել Գերմանիայի ֆինանսների նախարար Վոլֆգանգ Շոյբլը: Շոյբլը գտնում է, որ առանձին առաջարկները միայն բարդացնում են պարտքային ճգնաժամը, իսկ Եվրոպային կարելի է օգնել միայն համակարգային միջոցառումներով:
Նա նաև նշել է, որ կարճաժամկետ հատվածում անհրաժեշտություն չկա ավելացնել հակաճգնաժամային հիմնադրամի միջոցները:
Նշենք, որ հիմնադրամի միջոցները այժմ կազմում են 750 միլիարդ դոլար: Գերմանիան հանդիսանում է այս հիմնադրամի հիմնական ներդրողը: