Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 399.00+0.00 EUR SELL - 407.00+2.00
OIL:  BRENT - 103.22-1.50 WTI - 95.64-1.07
COMEX:  GOLD - 3927.90-0.73 SILVER - 49.59-2.23
COMEX:  PLATINUM - 1396.10-3.18
LME:  ALUMINIUM - 3069.00+2.25 COPPER - 14154.50-1.76
LME:  NICKEL - 15271.00-0.60 TIN - 48873.00-3.00
LME:  LEAD - 1909.50+1.09 ZINC - 3842.50+4.08
FOREX:  USD/JPY - 157.62-0.16 EUR/GBP - 1.1248+0.55
FOREX:  EUR/USD - 1.1248+0.55 GBP/USD - 1.3466+0.48
STOCKS RUS:  RTSI - 943.73-1.93
STOCKS US: DOW JONES - 51786.72-0.38 NASDAQ - 25372.01+0.83
STOCKS US: S&P 500 - 7568.92+0.36
STOCKS JAPAN:  NIKKEI - 63081.86+0.00 TOPIX - 3930.28+0.00
STOCKS CHINA:  HANG SENG - 23525.97+0.57 SSEC - 3608.10-0.82
STOCKS EUR:  FTSE100 - 10638.43-1.14 CAC40 - 8020.31-0.34
STOCKS EUR:  DAX - 25864.62-0.45
03/11/2026  CBA:  USD - 360.07-0.43 GBP - 482.93-0.28
03/11/2026  CBA:  EURO - 402.7-1.2
03/11/2026  CBA:  GOLD - 45788+432 SILVER - 580.27-0.41
Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2021թ. հունվար-սեպտեմբեր. առաջատարը Գազպրոմ Արմենիան է
20/10/2021 20:27
Կիսվել

Հայաստանի խոշոր հարկ վճարողներ՝ 2021թ. հունվար-սեպտեմբեր. առաջատարը Գազպրոմ Արմենիան է

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2021թ. հունվար-սեպտեմբեր ամիսների 1,000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և տուրքերի ցուցանիշները։ Այս մասին «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՊԵԿ-ից։

Հրապարակված ցուցանիշների համաձայն՝ խոշոր հարկ վճարողների ցուցակը գլխավորում է Գազպրոմ Արմենիան։ Ընկերության կողմից պետական բյուջե է վճարվել 38.27 մլրդ դրամ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 9.71%-ով կամ 3.39 մլրդ դրամով։ 2020թ.-ին հունվար-սեպտեմբերին Գազպրոմ Արմենիան երկրորդն էր։

Երկրորդ տեղում է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը՝ 38.25 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +5.09 մլրդ կամ 15.34%։ 2020թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը երրորդն էր։

Երրորդ տեղում է ՀՀ ՊՆ աշխատակազմը՝ 34.19 մլրդ դրամ։ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ՝ +9.58 մլրդ կամ 38.94%։ 2020թ հունվար-սեպտեմբերին նախարարությունը չորրորդն էր։

Չորրորդ տեղում է Գրանդ Տոբակոն, որը պետբյուջե է վճարել 24.77 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում՝ 12.08 մլրդ դրամով կամ 32.78%-ով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունն առաջատարն էր։

Գեոպրոմայնինգ Գոլդը 5-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 16.41 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է անկում 5.12 մլրդ դրամով կամ 23.78%-ով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը նույնպես 5-րդն էր։

Վեցերորդ տեղում է Ինտերնեյշնլ Մասիս Տաբակը, որը պետբյուջե է վճարել 15.53 մլրդ դրամ հարկ՝ 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ՝ 2.54 մլրդ դրամով կամ 19.51%-ով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը 7-րդն էր։

Յոթերորդ տեղում է ՄՏՍ Հայաստանը՝ 13.04 մլրդ դրամով և արձանագրած 2.98 մլրդ կամ 29.67% աճով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը 11-րդն էր։

Թեղուտն 8-րդ հորիզանականում է, ընկերությունը բյուջե է մուծել 12.34 մլրդ դրամ հարկ, 2020թ. համադրելի ցուցանիշի համեմատ արձանագրվել է աճ 7.07 մլրդ դրամով կամ 134.11%-ով։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը 18-րդն էր։

ՍիՓիԷս Օիլն 9-րդն է՝ 11.94 մլրդ դրամ՝ -2.46 մլրդ դրամ կամ -17.11%։ 2020թ. հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 6-րդ հորիզոնականում էր։

Ֆլեշը եզրափակում է տասնյակը՝ 10.76 մլրդ դրամ՝ -1.15 մլրդ դրամ կամ -9.63%։ 2020թ հունվար-սեպտեմբերին ընկերությունը ցուցակի 8-րդ հորիզոնականում էր։

Առաջին տասնյակում տեղ զբաղեցրած ընկերություններից 3-ը ներկայացնում են էներգակիրների, 2-ը՝ ծխախոտագործության, 3 ընկերությամբ ներկայացված է հանքարդյունաբերության, և մեկ ընկերությամբ հեռահաղորդակցության ոլորտները։ Տասնյակում տեղ է զբաղեցրել նաև մեկ պետական մարմին։

Ընդհանուր առմամբ, 10 խոշոր հարկատուների կողմից վճարվել է 215.50 մլրդ դրամ հարկ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 3.36 մլրդ դրամով կամ 1.59%-ով:

Ինչ վերաբերում է 100 խոշոր հարկատուներին, ապա դրանց վճարած հարկերի ընդհանուր ծավալը 502.82 մլրդ դրամ է, ինչը 29.19 մլրդ դրամով կամ 6.16%-ով ավել է 2020թ. համադրելի ցուցանիշից։

1,000 հարկատուների վճարած հարկերի ծավալը կազմել է 871.24 մլրդ դրամ, ինչը 2020թ. համադրելի ցուցանիշից ավել է 78.9 մլրդ դրամով կամ 9.96%-ով։

1000 խոշոր հարկատու ընկերությունների կողմից մուծված հարկերի 24.73%-ը բաժին է ընկնում առաջին 10 ընկերությանը։ Առաջին հարյուր ընկերության կողմից մուծվել է հարկերի 57.71%-ը։

Եթե մուծված հարկերի ծավալը ներկայացնենք ԱՄՆ դոլարով (ԿԲ փոխարժեքը 20/10/21 դրությամբ՝ 476.55 դրամ), ապա առաջատար տասնյակի կողմից մուծվել է 452.22 մլն դոլար, առաջատար 100-ի կողմից՝ 1.05 մլրդ դոլար և 1,000-ի կողմից՝ 1.83 մլրդ դոլար։

Ծանոթություն. 2021թ. սկզբից խորոշ հարկ վճարողների ցուցակ են ընդգրկվում նաև պետական մարմինները։

03/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.07
-0.43
Եվրո (EUR)
402.7
-1.2
Ռուբլի (RUR)
4.4309
-0.0143
Լարի (GEL)
138.79
-0.08
45788
+432
Արծաթ
580.27
-0.41