ԶԱՐԳԱՑՈՂ ԵՐԿՐՆԵՐԻՆ ՏՐՎԱԾ ՎԱՐԿԵՐՈՎ ՉԻՆԱՍՏԱՆՆ ԱՌԱՋ Է ԱՆՑԵԼ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԲԱՆԿԻՑ
Վերջին երկու տարվա ընթացքում Չինաստանը` China Development Bank և China Export Import Bank բանկերի միջոցով, զարգացող երկրներին տրամադրել է առնվազն 110 միլիարդ դոլարի վարկ: Համաշխարհային Բանկն այս նույն ժամանակահատվածում զարգացող երկրներին տրամադրել է 100 միլիարդ դոլար ընդհանուր ծավալով վարկ: Այսպիսով, զարգացող երկրներին վարկավորման ծավալներով Չինաստանն առաջ է անցել Համաշխարհային բանկից:
Առաջին հայացքից տարբերությունը մեծ չէ, բայց պետք է հաշվի առնենք, որ չինական բանկերը չեն տրամադրում արտասահմանյան պետություններին տրամադրած վարկերի մանրամասն հաշվետվություններ: Ուստի Չինաստանի տրամադրած վարկերի իրական ծավալները կարող են ավելի մեծ լինել: