Ֆինանսական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Արմսվիսբանկ. Շահագործման է հանձվել «շարոսոլար» արեվային արդյունաբերական կայանը
21/10/2021 12:18
Կիսվել

Արմսվիսբանկ. Շահագործման է հանձվել «շարոսոլար» արեվային արդյունաբերական կայանը

Սույն թվականի հոկտեմբերի 20-ին Արագածոտնի մարզի Կաթնաղբյուր համայնքում կայացավ «Շարոսոլար» արևային արդյունաբերական կայանի բացման պաշտոնական արարողությունը։

Տեղադրված կայանի դրվածքային հզորությունը կազմում է 5.0 ՄՎտ (ֆոտովոլտային հզորությունը՝ 6.0 ՄՎտ)։ Կիրառվել են միջազգային շուկայում ներկայում ամենաժամանակակից՝ bifacial half-cut վահանակներ, որոնք էլեկտրաէներգիա են գեներացնում դիմային և հակառակ երեսներով: Այն տարեկան կարտադրի շուրջ 10.50 ԳՎտժ էլեկտրաէներգիա, կնվազեցնի շրջակա միջավայր ածխաթթու գազի արտազատումը տարեկան շուրջ 3,000 տոննայով։ Արևային էլեկտրակայանը նախագծվել և կառուցվել է Շարոսոլար ընկերության կողմից։ Կայանը զբաղեցնում է շուրջ 6հա տարածք:

Ներդրումների ընդհանուր ծավալը կազմել է շուրջ 3,500,000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, որի 80%-ն իրականացվել է «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի ֆինանսավորմամբ, իսկ 20%-ը՝ ընկերության սեփականատիրոջ անձնական միջոցներից:

Հատկանշական է, որ կայուն ֆինանսավորումը, այդ թվում` Վերականգնվող էներգիայի ֆինանսավորմումը «ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ»-ՓԲԸ-ի ռազմավարական ուղղություններից է և վերջին 3 տարիների ընթացքում Բանկն արդեն իսկ ֆինանսավորել է 110-ից ավել արևային համակարգերի նախագիծ։

«Շարոսոլար» ՍՊԸ հիմնադրվել է 2019թ-ին: Իր գոծունեության ընթացքում Ընկերությունը ստեղծել է տասնյակ ժամանակավոր և մի քանի մշտական աշխատատեղեր: Բացի «Շարոսոլար» արևային արդյունաբերական կայանից Ընկերության կողմից կառուցման ընթացքում է գտնվում «Շարոսոլար 1» արևային արդյունաբերական կայանը, որը նախատեսվում է շահագործման հանձնել 2021թ ավարտին:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ–ն հիմնադրվել է 2004թ–ին: Լինելով դինամիկ զարգացող ֆինանսական կառույց` Բանկն իր գործունեությունը ծավալում է կորպորատիվ և ներդրումային բանկային ծառայությունների ոլորտում` առաջարկելով միջազգային բանկային համակարգում ընդունված ինչպես ավանդական, այնպես էլ նորագույն ֆինանսական լուծումներ: Բանկի ռազմավարական ուղղություններից է հանդիսանում նաև վերականգնվող էներգիայի, այդ թվում՝ արևային կայանների, էներգաարդյունավետության և ժամանակակից գյուղատնտեսական նախագծերի ֆինանսավորումը:

 

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59