BURBERRY-Ի 4-ՐԴ ԵՌԱՄՍՅԱԿԻ ՇԱՀՈՒՅԹՆ ԱՃԵԼ Է 30%-ՈՎ
Լյուքս դասի հագուստ և աքսեսուարներ արտադրող բրիտանական Burberry Plc. ընկերության 2010թ.-ի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների վաճառքի ծավալներն աճել են 30%-ով և կազմել 470 միլիոն ֆունտ ստերլինգ կամ 560 միլիոն դոլար:
Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը բացել է յոթ նոր խոշոր խանութ և ակտիվորեն զարգացրել է իր բիզնեսը Չինաստանում: Burberry ընկերությունը հիմնվել է 1856թ.-ին և հանդիսանում է աշխարհում հագուստի ու պարֆյումի խոշորագույն արտադրողներից մեկը: Կազմակերպությունը այժմ աշխատում է աշխարհի շուրջ 25 երկրներում: